Կարծիք

07.08.2019 16:06


Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի և, առհասարակ, մահ չպետք է գրանցվի

Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի և, առհասարակ, մահ չպետք է գրանցվի

Ես շատ ներողություն եմ խնդրում պարոն վարչապետից, բայց դե․․․ սիրում եմ թվերի հետ խաղալ։

Հաշվի առնելով, որ ՀՀ բնակչության 53%-ն է միայն կին արմատ, որոնցից երևի մոտ 20%-ը ունակ է երեխա ունենալ (տարիք + ունակություն)՝ ապա եթե հիմք ընդունել 2 մլն բնակչության առկայությունը Հայաստանում, մոտավորապես ստացվում է հետևյալ հաշվարկը՝

այս պահին կանանց քանակությունը՝ 53% = 1 060 000
հղիանալու ունակ կանայք՝ 20% = 212 000
30 տարում մեր երկիրը պետք է ավելանա 3 000 000 մարդով, այսինքն 3 000 000/212 000 = մոտ 14 նորածին։

Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի և, առհասարակ, մահ չպետք է գրանցվի այդ 30 տարվա ընդացքում մեր երկրում։

Եթե պարոն Փաշինյանը չի ուզում մեզ նախազգուշացնի, որ եթե մենք մեզ վատ պահենք, ապա տղամարդիք նույնպես հղիանալու ունակություն ձեռք կբերեն, ապա ինչ-որ բան չի կպնում, սոսինձը չորացել է։

Էլ չասեմ, որ տղամարդիք ցույցի կհելնենք․․․ մարդ եղեք, չէ որ պետք է հասցնենք դեռ 1 500 000 աշխատատեղ ստեղծենք․

Մնացած կետերով չանցնեմ էլի, ուշա

#КроликиЭтоНеТолькоЦенныйМех

P.S. Կներեք, բայց զառանցանքները և Սերժի վկա մուլտերի քոմենթները ջնջելու եմ։ Մարդը սխալվել է, դա չի նշանակում, որ Սերժիկի համակրողները պետք է առիթավորվեն։

Արթուր Յավրումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը