Կարծիք

07.08.2019 15:58


Ով մեզ հետ չէ, գլխին կսարքենք

Ով մեզ հետ չէ, գլխին կսարքենք

Բոլորս դիտել ենք արտասահմանյան ֆիլմեր, որտեղ նենգ ոստիկանությունը կամ չարամիտ պաշտոնյաները անցանկալի անձանց գլխին սարքելու համար՝ գրպանը թմրանյութ են գցում: Մենք միշտ նման ֆիլմերը դիտել ենք՝ մտածելով, որ դա հորինված, մեզ չվերաբերվող, մեզնից հեռու մի իրականություն է:

Դա մեզնից հեռու իրականություն էր, բայց՝ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը:

Նա եկավ իշխանության, և ցանկացած մեկը, ով նրա քմահաճույքներին չի ենթարկվում, ավտոմատ կերպով դառնում է դասակարգային թշնամի, հանցագործ, և եթե նույնիսկ անմեղ է՝ սկսում են այնքան փորել, մինչև մի բան գտնեն այդ մարդու անցյալից, իսկ չգտնելու դեպքում էլ բերում են մի որևէ սիլվահամբարձումյան ու գլխին սարքում՝ էն կինոյի ամերիկյան մենթերի պես:

Իջևանում մի ամբողջ ժողովրդական զանգված հայտարարվեց ազգի թշնամի միայն այն բանի համար, որ մարդիկ պայքարում էին իրենց ապրուստի համար:
Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն՝ Սևանում Փաշինյանին այնքան էլ լավ չեն ընդունել, քանի որ իմացել են՝ Իջևանում ծառ կտրելը արգելելուց հետո Նիկոլը արգելք է դնելու նաև ձուկ բռնելու վրա: Իսկ ծովագյուղցիք հանդուրժող կամ համբերող տղերք չեն, ինչպես հայտնի է, նրանց բարձրացրած բունտը շատ ավելի աղմկոտ ու դաժան էր լինելու, քան իջևանյան ակցիաները: Եվ դա հասկանալով՝ առանց այն էլ վախվորած Նիկոլը որոշել է առայժմ ձեռք քաշել ձուկ բռնելն արգելելու գաղափարից:

Վերադառնանք բուն թեմային:
Ի՞նչ է կատարվում այս ամիսներին:
Դատավոր Վարդան Գրիգորյանը չի՞ ուզում կալանքի տակ պահել Ռ. Քոչարյանին՝ ուրեմն ինքն էլ հանցագործ է, պետք է գնալ և փորել այդ մարդու անցյալը, գրպանը ինչ-որ բան գցել՝ պատկերավոր ասած:

Հրայր Թովմասյանը չի՞ ուզում իր պաշտոնը զիջել որևէ թրաշամանուկի՝ ուրեմն պետք է նրա ամբողջ կյանքը փորփրել, ամեն մի մանրուքից կառչել, և եթե անգամ մանրուք էլ չկա՝ գտնել, ՍՏԵՂԾԵԼ ինչ-որ սև բան, որը կարելի է քրեական հոդված դարձնել: Գուցե Հրայր Թովմասյանը մանկապարտեզում չի՞ ենթարկվել դայակին կամ նրա ծնողները դակային մի հատ պլիտկա են տարել՝ ուրեմն դա էլ է կոռուպցիոն սխեմա, և պետք է բոլորը պատժվեն: Եթե դայակը հիմա արդեն չկա, պետք է գերեզմանից անգամ հանել, բերել դատարան և դատել:

Ասո՞ւմ է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ Ռ.Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ՝ ուրեմն պետք է Ղուկասյանի որդու դեմ քրեական գործ հարուցվի՝ կեղծ բժշկական թղթով զինծառայությունից ազատվելու համար, նույնիսկ եթե նա ազատվել է երկու անչափահաս երեխա ունենալու հիմքով: Կապ չունի:

Գրո՞ւմ է ընդդիմադիր ակտիվիստը կամ լրագրողը քննադատական հոդված՝ նրա էջ է մտնում մի որևէ հաղթանակ շահումյան և սպառնում դատի տալ, իսկ ֆեյքերը սպառնում են ԱԱԾ-ով:

Սա՛ է նիկոլյան տրամաբանությունը, սա է նիկոլյան գործելաոճը: Այլ հարց է՝ մինչև ե՞րբ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը