Կարծիք

07.08.2019 12:09


Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու նպատակով կիրառում են քարոզչական կողտոտ տեխնոլոգիաներ

Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու նպատակով կիրառում են քարոզչական կողտոտ տեխնոլոգիաներ

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Խորվաթիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, անգամ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը չեն վավերացրել Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան, բայց արի ու տես, Հայաստանում որոշ քաղքենիներ մեր կողմից այդ կոնվենցիային դեմ դուրս գալը բացատրում են նրանով, որ մենք, իբրև թե, հետամնաց ու ավտորիտար Ռուսաստանի պրոպագանդայի տակ ենք մնացել, ու պնդում են, որ այդ կոնվենցիան պիտի անպայման ստորագրվի, քանի որ քաղաքակիթ աշխարհի հետ լինելու տրամաբանությունը դա է պահանջում:

Հիմա ի՞նչ է ստացվում, ըստ մեր դատարկագլուխ քաղքենիների, այդ քաղաքակիրթ աշխարհը Թուրքիա՞ն է, որը վավերացրել է դա, իսկ ահա Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Խորվաթիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան քաղաքակիթ աշխարհ չե՞ն: Կամ մեր թավշյա իշխանավորները ասում են՝ պիտի ստորագրվի այդ կոնվենցիան, որպեսզի կանանց պաշտպանենք ընտանեկան բռնությունից, այնպիսի տպավորություն է, որ այսօրվա օրենսդրությամբ տղամարդկանց արտոնված է բռնանալ կանանց վրա, ու միայն Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումն է, որ հնարավորություն կտա վերջ տալ այդ ամենին. բա չասես՝ այ ուռուկ գլուխներ, ո՞ւմ եք ուզում հիմարի տեղ դնել, չէ՞ որ մեր այսօրվա օրենսդրությունը լրիվ տալիս է ձեզ այն գործիքակազմը, որով դուք կկարողանաք պայքարել ընտանեկան բռնությունների դեմ, այնպես որ հերիք է անկապ ու անտակտ դուրս տաք:

Եվ ասեմ ամենակարևորը, որպեսզի մեր հասարակությունը մեկ ընդ միշտ հասկանա ու իր ականջին օղ անի, որ այդ կոնվենցիան ոչ թե միտված է մարդու իրավունքների պաշտպանությունը ավելի խորացնելու, այլ ուղիղ հակառակը, այդ կոնվենցիան խտրական մոտեցում ունի մարդկանց տարբեր խմբերի նկատմամբ, մասնավորապես, ըստ այդ կոնվենցիայի դրույթների, ցանկացած ընտանեկան կոնֆլիկտի դեպքում տղամարդու նկատմամբ կիրառվելու է մեղավորության կանխավարկած, սա արդեն իսկ հանցագործություն է և դեմ է իրավունքի հիմունքներին, սա արդեն իսկ վայրենություն է: Այնպես որ, եթե ուզում եք մերժել քաղաքակրթությունը, և գնալ վայրենության ճանապարհով, ուրեմն լսեք թավշյա իշխանություններին ու նրանց համար սազանդար աշխատող ծախու քաղքենիներին և ստորագրեք այդ կոնվենցիան:

Թորոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը