Կարծիք

07.08.2019 10:42


Թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է «Սանիթեք»-ին

Թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է «Սանիթեք»-ին

Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ երբվանի՞ց և ինչո՞ւ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։

Հիշեցնեմ՝ անցյալ տարի Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակվանից, երբ վերջինս իր բոլոր ելույթներում հայտարարում էր, որ ետ է վերցնելու այդ գործառույթը տվյալ ընկերությունից։ Ո՞ր մի ընկերությունը կշարունակեր գումար ներդնել՝ չիմանալով իր ճակատագիրը։ Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է, դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։

Ինչևէ, ունենք աղբահանության խնդիր, և այն լուծել է պետք։ Ինչպե՞ս է քաղաքային այս իշխանությունն ուզում լուծել. նոր համայնքային ընկերություն է հիմնում, արդեն գրեթե 3.5 միլիոն դոլար մեր բյուջեից ծախսել է, բացի դա էլ տարեկան 2 մլրդ. դրամ հատկացրել է այդ ընկերությանը, հիմա էլ ևս 1.7 մլրդ դրամ, որի մի մասը մանկապարտեզների վերանորոգման բյուջեից։ (Հլը մի հարցնող լինի՝ էդ վերանորոգման մրցույթները ինչո՞ւ մինչև հիմա չի եղել, որ դեռ էդ փողը տեղում է)։

Որ ժամանակին ասում էի՝ սա երևանցիների հաշվին է լինելու, էն ո՞վ էր քրքրվելով համոզում, որ չէ՛։ Հիմա էլ ասում եմ՝ սա ՉԻ՛ արդարացնելու, ունենալու ենք ժամանակավոր արդյունք։ Այսօր էլ ասում է՝ հիմա համայնքը կանի, հետո, երբ իրավիճակը կկայունանա, նոր կմտածենք այլ օպերատոր ներգրավելու մասին։ Դե լավ է, ընկե՛ր, բա էդ առածդ մեքենաները ի՞նչ ես անելու, թե՞ Երևանի բյուջեն քո համար «անքաղ բոստան է»՝ հիմա պաշտոնավարումդ մի քանի ամիս երկարացնելու համար մի քանի միլիարդ ծախսես, հետո էլ «Երևանի հերն էլ անիծած, երևանցիների՞ էլ»։

Մնալու է կոկորդիդ!!!։

#մետրոնինչեղավ

Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար

Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը