Կոնսենսուսը Գորբաչովի սիրած արտահայտությունն էր: Նա շատ էր խոսում կոնսենսուսից, և խորհրդային մարդիկ առաջին անգամ նրանից են դա լսել: Վերջում տեսաք՝ ի՞նչ եղավ իր և իր ղեկավարած երկրի հետ կոնսենսուսից հետո:
Բոլոր հզոր պատմական դեմքերը ոչ թե շարժվել են կոնսեսուսներով, այլ իրենց սկզբունքների համար պայքարել են և առաջ են տարել միայն իրենց տեսակետը: Համարվում է, որ կոնսենսուսը ռեֆորմների մահն է:
***
Հեղափոխական կառավարության ղեկավարը առաջնորվում է «Հասնել և անցնել Ամերիկային» հայտնի կարգախոսով:
Աշխարհում կա միայն մեկ երկիր, որտեղ իրոք միլիոնավոր մարդիկ են ներգաղթում, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է:
Ստեփանակերտում Փաշինյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս խոստանում է ոչ թե հազարավոր, այլ արդեն միլիոնավոր հայերի վերադարձ Հայաստան: Սա «սփյուռքահայերի տներ ծախել, Հայաստան գալուց» է՛լ ավելի մեծ աբսուրդ է, որը երբևէ կասվեր նման մակարդակով:
Իսկ ո՞վ է հարցրել Գլենդելի կամ Փարիզի կամ Մոսկվայի միլիոնավոր հայերին, ի՞նչի համար պետք է այդ միլիոնավոր հայերը գան Երևան, գան որ ի՞նչ անեն, զիբիլի հոտը շնչե՞ն, թե՞ զիբիլի տեսարանների մոտ սելֆի անեն, պառակտված հասարակություն վայելե՞ն, թե՞ կոպեկներով աշխատեն, բայց միլիոններով կոմունալ մուծեն, ի՞նչ անեն:
Իհարկե հազարներ էլ չէ, հարյուրներ էլ չէն գա, ուր մնաց միլիոններ: Նման թվերի մասին խոսելուց մնում է ակտուալ ԱՄՆ-ին հասնել և անցնելու կարգախոսը, գուցե Փաշինյանը պատկերացնում է, որ 2050 թվականին մեր երկիրը կդառնա գերտերություն և միլիոնավոր մարդիկ կերազեն վիզա ստանալ և մտնել Հայաստան:
Բայց իրոք մարդու մոտ ստացվում է ֆանտաստիկայի ժանրում մնալ և կառավարել մարդկանց:
Կոնսենսուսը Գորբաչովի սիրած արտահայտությունն էր
Կոնսենսուսը Գորբաչովի սիրած արտահայտությունն էր:
Նա շատ էր խոսում կոնսենսուսից, և խորհրդային մարդիկ առաջին անգամ նրանից են դա լսել:
Վերջում տեսաք՝ ի՞նչ եղավ իր և իր ղեկավարած երկրի հետ կոնսենսուսից հետո:
Բոլոր հզոր պատմական դեմքերը ոչ թե շարժվել են կոնսեսուսներով, այլ իրենց սկզբունքների համար պայքարել են և առաջ են տարել միայն իրենց տեսակետը:
Համարվում է, որ կոնսենսուսը ռեֆորմների մահն է:
***
Հեղափոխական կառավարության ղեկավարը առաջնորվում է «Հասնել և անցնել Ամերիկային» հայտնի կարգախոսով:
Աշխարհում կա միայն մեկ երկիր, որտեղ իրոք միլիոնավոր մարդիկ են ներգաղթում, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է:
Ստեփանակերտում Փաշինյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս խոստանում է ոչ թե հազարավոր, այլ արդեն միլիոնավոր հայերի վերադարձ Հայաստան: Սա «սփյուռքահայերի տներ ծախել, Հայաստան գալուց» է՛լ ավելի մեծ աբսուրդ է, որը երբևէ կասվեր նման մակարդակով:
Իսկ ո՞վ է հարցրել Գլենդելի կամ Փարիզի կամ Մոսկվայի միլիոնավոր հայերին, ի՞նչի համար պետք է այդ միլիոնավոր հայերը գան Երևան, գան որ ի՞նչ անեն, զիբիլի հոտը շնչե՞ն, թե՞ զիբիլի տեսարանների մոտ սելֆի անեն, պառակտված հասարակություն վայելե՞ն, թե՞ կոպեկներով աշխատեն, բայց միլիոններով կոմունալ մուծեն, ի՞նչ անեն:
Իհարկե հազարներ էլ չէ, հարյուրներ էլ չէն գա, ուր մնաց միլիոններ:
Նման թվերի մասին խոսելուց մնում է ակտուալ ԱՄՆ-ին հասնել և անցնելու կարգախոսը, գուցե Փաշինյանը պատկերացնում է, որ 2050 թվականին մեր երկիրը կդառնա գերտերություն և միլիոնավոր մարդիկ կերազեն վիզա ստանալ և մտնել Հայաստան:
Բայց իրոք մարդու մոտ ստացվում է ֆանտաստիկայի ժանրում մնալ և կառավարել մարդկանց:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից