6 հատ «կոնսենսուս»․․ 6-ն էլ՝ հերթական դատարկ խոսքեր
Նախանձությունից դրդված և պոպուլիզմով առաջնորդվողը առաջարկրեց 6 հատ «կոնսենսուս»: 6-ն էլ՝ հերթական դատարկ խոսքեր: Շատ լինի` քիչ չլինի սկզբունքով:
Մի բան է հստակ` չլուծելով հիմնախնդիրները, նույնիսկ 600 «կոնսենսուսը» ոչինչ չեն փոխի: Եթե չլուծվեն այն խնդիրները, որոնք և եղել են նոր կառավարությանը վստահության քվե հանձնելու հիմքը`սեփականության անձեռնմխելիությունը, կուսակցությունների մասին օրենքը, զենքի կիրառման իրավունքը, սուպերվարչապետության համակարգի վերացումը, հարկային և աշխատանքային նոր օրենսգրքերը և էլի մի շարք հիմնախնդիրներ, ոչինչ չի ստացվի: Միայն այս հիմնական խնդիրների լուծումը ի զորու է հիմք հանդիսանալ տխրահռչակ ինստիտուցիոնալ ճգնաժամի վերացման և կայծակնային զարգացման համար: Եվ միայն սա էր պահանջվում նոր կառավարությունից:
Եվ թող ձեզ չթվա, որ ժողովուրդը դա չի հասկացել կամ չի հասկանում. մի մասը` գիտակցելով սեփական շահի և պետականություն պահպանելու ու երկիր զարգացնելու ու նրա հետ զուգահեռ զարգանալու նպատակը, մյուսը` բնազդաբար միայն զգալով խնդիրները ու պահանջելով նրանց լուծումը:
Եվ քանի որ այս ամենը չի արվում, կան մի քանի տարբերակներ․
1. Եթե ենթադրենք, որ վարչախումբը այդ ամենը չի հասկանում, ապա օր առաջ նա պիտի հեռանա՝ թույլ տալով ուրիշներին այդ խնդիրները լուծել:
2. Եթե ենթադրենք, որ վարչախումբը այդ ամենը հասկանում է, բայց ի վիճակի չէ կյանքի կոչել, ապա օր առաջ նա պիտի հեռանա՝ թույլ տալով ուրիշներին այդ խնդիրները լուծել:
3. Եթե ենթադրենք, որ վարչախումբը այդ ամենը հասկանում է, բայց միտումնավոր չի անում, ապա օր առաջ նա պիտի հեռանա, քանի որ դա նշանակում է, որ նրանք դասական, ասել է թե՝ կլասիկ վրեմենշիկ են, ժամանակավոր ինչ-ինչ խնդիր լուծող վարչախումբ:
1,5 տարին բավական էր գոնե այս ամենը ծրագրավորելու համար։ #պոպուլիստ,_թե՞
6 հատ «կոնսենսուս»․․ 6-ն էլ՝ հերթական դատարկ խոսքեր
Նախանձությունից դրդված և պոպուլիզմով առաջնորդվողը առաջարկրեց 6 հատ «կոնսենսուս»:
6-ն էլ՝ հերթական դատարկ խոսքեր:
Շատ լինի` քիչ չլինի սկզբունքով:
Մի բան է հստակ` չլուծելով հիմնախնդիրները, նույնիսկ 600 «կոնսենսուսը» ոչինչ չեն փոխի:
Եթե չլուծվեն այն խնդիրները, որոնք և եղել են նոր կառավարությանը վստահության քվե հանձնելու հիմքը`սեփականության անձեռնմխելիությունը, կուսակցությունների մասին օրենքը, զենքի կիրառման իրավունքը, սուպերվարչապետության համակարգի վերացումը, հարկային և աշխատանքային նոր օրենսգրքերը և էլի մի շարք հիմնախնդիրներ, ոչինչ չի ստացվի: Միայն այս հիմնական խնդիրների լուծումը ի զորու է հիմք հանդիսանալ տխրահռչակ ինստիտուցիոնալ ճգնաժամի վերացման և կայծակնային զարգացման համար:
Եվ միայն սա էր պահանջվում նոր կառավարությունից:
Եվ թող ձեզ չթվա, որ ժողովուրդը դա չի հասկացել կամ չի հասկանում. մի մասը` գիտակցելով սեփական շահի և պետականություն պահպանելու ու երկիր զարգացնելու ու նրա հետ զուգահեռ զարգանալու նպատակը, մյուսը` բնազդաբար միայն զգալով խնդիրները ու պահանջելով նրանց լուծումը:
Եվ քանի որ այս ամենը չի արվում, կան մի քանի տարբերակներ․
1. Եթե ենթադրենք, որ վարչախումբը այդ ամենը չի հասկանում, ապա օր առաջ նա պիտի հեռանա՝ թույլ տալով ուրիշներին այդ խնդիրները լուծել:
2. Եթե ենթադրենք, որ վարչախումբը այդ ամենը հասկանում է, բայց ի վիճակի չէ կյանքի կոչել, ապա օր առաջ նա պիտի հեռանա՝ թույլ տալով ուրիշներին այդ խնդիրները լուծել:
3. Եթե ենթադրենք, որ վարչախումբը այդ ամենը հասկանում է, բայց միտումնավոր չի անում, ապա օր առաջ նա պիտի հեռանա, քանի որ դա նշանակում է, որ նրանք դասական, ասել է թե՝ կլասիկ վրեմենշիկ են, ժամանակավոր ինչ-ինչ խնդիր լուծող վարչախումբ:
1,5 տարին բավական էր գոնե այս ամենը ծրագրավորելու համար։
#պոպուլիստ,_թե՞
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից