Կարծիք

06.08.2019 14:48


Կա Արցախ, կա Արցախի հաղթած քաղաքացի, և կան Ստեփանակերտի հրապարակում հավաքված «հպարտ արցախցիներ»

Կա Արցախ, կա Արցախի հաղթած քաղաքացի, և կան Ստեփանակերտի հրապարակում հավաքված «հպարտ արցախցիներ»

Կա մանիպուլյացիա, կա բլեֆ, եւ կա Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում։

Կա Նիկոլ Փաշինյան, կա սուտՆիկոլ Փաշինյան, եւ կա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ լեզվավարժանքներ անող Նիկոլ Փաշինյան։

Կա շիզոֆրենիա, կա սպիտակ տենդ, եւ կա Նիկոլ Փաշինյան, որը Ստեփանակերտի կենտրոնում զառանցում է 2050 թ. Հայաստանի բնակչությունն առնվազն 5 միլիոնի, զբոսաշրջիկների թիվը` 15 միլիոնի հասցնելու, մեկ միլիոն 500 հազար նոր աշխատատեղեր ստեղծելու, ՀՆԱ-ն տասնհինգապատկելու, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր դարձնելու մասին։

Կա «ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված» Հայաստան, կա նիկոլապետական «նոր» Հայաստան, եւ կա հեքիաթ «ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված Հայաստանի» մոխիրներից հառնած 2050թ. նորագույն Հայաստանի մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հաստա՛տ չի լինելու։

Կա Արցախ, կա Արցախի հաղթած քաղաքացի, եւ կան Ստեփանակերտի հրապարակում հավաքված «հպարտ արցախցիներ», որ գլուխը կախ` լսում են այս ցնդաբանությունն, ու չեն սուլում։

Նույնիսկ ծափահարում են...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը