Նիկոլ Փաշինյանի գրպանային գործիքը դարձած ԲԴԽ-ն անկարող էր նման միաձայն որոշում կայացնելու, եթե չլիներ Փաշինյանի ուղղակի կամքը
Բարձրագույն դատական խորհուրդը, միաձայն որոշմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Մկրտչյանը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գրպանային գործիքը դարձած ԲԴԽ-ն անկարող էր նման միաձայն որոշում կայացնելու, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամքը։
Արթուր Մկրտչյանի՝ նման պաշտոն ստանալու միակ արժանիքներն այն են, որ նա որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին, իսկ մինչ այդ տարիներ առաջ իմ՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ Կոմիտասի դեպքերով կայացրել էր մաղադրական դատավճիռ։ Ընդ որում, այդ դատավճիռը բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կայացվել էր արդարացման դատավճիռ, սակայն հենց դատավոր Արթուր Մկրտչյանի գործողությունների պատճառով է, որ ես դիմեցի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, և կառավարությունը ստիպված եղավ ինձ առաջարկել հաշտություն՝ պատրավորվելով վճարել 9000 եվրո։
Վերջին շրջանում իմ ականջին հասել են տեղեկություններ, որ այս իշխանության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում և անձամբ Նիկոլը շատ ծանր են տանում իմ կողմից իրենց հասցեին հնչող քննադատությունը, ու հանավաբար ընդհանուր այդ կոմպլեքսի մեջ է պետք նայել այս նշանակումը, որը վկայում է, որ այս իշխանությունները ոչ թե փորձում են ցուցաբերել սկզբունքայնություն ու իրականում մաքրել դատական համակարգը աղբից, այլ ընդհակառակը, հենց ամեն տեսակի աղբին են տանում առաջ, միմիայն թե այդ աղբը հավատարմորեն շարունակի ծառայել իրենց։ Ու եթե նախկին իշխանությունների օրոք այդ աղբը շարքային դատավոր էր, ապա Նիկոլի իշխանության օրոք այն դառնում է դատարանի նախագահ։
Այնպես որ, այս կարգի դեպքերը արդեն ակնառու ցույց են տալիս, թե որ մեկի իշխանության ժամանակ է աղբը ավելի շատ։ Ինչևէ, ինձ համար էլ վերջնականապես պարզ դարձավ, որ զուտ քննդատություներու ձեզ ուշքի բերելը անհնար է, համարեք որ նետված ձեռնոցը ընդունված է։ Մնացածը՝ ընթացքում․․․
P.S. Ընդ որում, այս նույն դատավորը հայտնի է նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ Հաց բերողին իրենց սրբապատկերը սարքած Սասնա ծռերի ձայնը բայց ոնց որ թե այս նշանակման կապակցությամբ չի լսվում՝ շատ ավելի կոմփորտ ա ուտել միմիայն Արփինե Հովհաննիսյանի ու դատավոր Դավիթ Գրիգորյանի ոտքերը․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից