Կարծիք

05.08.2019 22:03


Ով հրաշք՝ Փաշինյան Նիկոլը Ստեփանակերտում «միացում» էր գոռում

Ով հրաշք՝ Փաշինյան Նիկոլը Ստեփանակերտում «միացում» էր գոռում

Լավ է չասաց՝ 2050 թ. երկրագնդի ուղեծրում տիեզերակայան ենք ունենալու, ախր ա՛յ Փաշինյան Նիկոլ, մարդկանց պայծառ ապագայով կերակրելու փոխարեն, հիմա՛ պայմաններ ստեղծի, որ գոնե շատ, թե քիչ մարդավայել ապրեն, մարդիկ ներկա ժամանակով են ուզում ապրել, այլ ոչ թե ապագայի վարդագույն տեսլականներով, Խրուշչովն էլ էր ժամանակին մարդկանց գլուխները արդուկում, որ 1980թ. կոմունիզմի պայմաններում են ապրելու, սակայն տեսանք չէ՞, թե խոստացված կոմունիզմի փոխարեն ինչ ստացվեց:

Բայց դե Փաշինյան Նիկոլը ինչո՞ւ պիտի զիջի իր ավտորիտարիզմով՝ անցյալ ու ներկա մյուս ավտորիտար ղեկավարներին, նա էլ, դասական ավտորիտարիզմի ոգուն հարազատ, պիտի մարդկանց պայծառ ապագայի տեսլականներ հրամցնի, բայց մյուս կողմից էլ անվերջ ձգձգի ու վիժեցնի նորմալ պետություն կառուցելուն միտված ցանկացած գործողություն. ահա սա՛ է, ցավոք սրտի, մեր այսօրվա դաժան իրականությունը:

Ինչևէ, միակ դրական բանը, Ստեփանակերտում արտասանած Փաշինյանի ելույթի մեջ, թերևս «Արցախի ժողովրդի ինքնորոշում» բառակապակցությունն էր (փառքդ շատ Աստված ջան, վերջապես նրանից լսեցինք դա), ու ընդհանրապես, նա, կարծես թե, կերպարանափոխվել էր, խիստ ազգային էր դարձել, «միացում» էր գոռում, նաև գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», ու էլի այդպիսի բաներ:

Հետաքրքիր է, ի՞նչ կմտածեն իր մասին իր ապազգային թիմակիցները, չէ՞ որ նրանք բոլորը (կարծես թե, այդ առումով, հատուկ ընտրված լինեն) ատում են ազգային ամեն ինչը, չէ՞ որ նրանք միշտ ադրբեջանցիներին ու թուրքերին են հասկանում՝ իրենց հակահայկական ու հակամարդկային նացիստական մղումների մեջ, բայց ահա մեզ՝ հայերիս, որ ընդամենը մեր հող-հայրենիքի ու մեր գլխի տերն ենք ուզում լինել, ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, չէ՞ որ նրանք համոզված են, որ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո միայն Հայաստանը շանս կունենա զարգանալու (Սերգո ջան, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, լավ չես ապրելու), բայց արի ու տես, իրենց Նիկոլը այսօր Ստեփանակերտում «միացում» էր գոռում (չտեսնված ու չլսված բան):

Կարճ ասած, մի բան այն չէ․ եթե կատակը մի կողմ դնեմ ու անկեղծ լինեմ, ապա միանշանակ կերպով պիտի պնդեմ, որ չեմ հավատում Նիկոլին, նա ինչպես միշտ մանիպուլյացիաներ է անում, նա չի կարող ազգային լինել ապրիորի, և ես վստահ եմ, որ հետո՝ ոչ այնքան հեռու ապագայում, իմ այս խոսքերի իսկությունը կապացուցվի:

Թորոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը