«Գաղտնի զեկույցի» հրապարակումը և «ծանր ժառանգություն» ստանալու մասին Փաշինյանի սրտաճմլիկ «լայվը» մի հին պատմություն հիշեցրեց:
Ըստ այդմ՝ պատահական մարդը իշխանություն ստանալուց հետո կաբինետում երեք ծրար է գտնում: Դրանք խորհրդատու-ծրարներ էին: Ծրարներին կից լինում է առաջարկ՝ դրանք հերթականությամբ բացել:
Իշխանության եկած պատահական մարդը բացում է 1-ին ծրարը: Մեջը գրված է լինում հետևյալը. «Իշխանության հասնելու և այն պահելու համար բազմաթիվ սուտ խոստումներ տուր: Մարդիկ սպասումներ կունենան, ու քո իշխանությանն այդ ընթացքում ոչինչ չի սպառնա: Հենց որ գա հաշվետվություն տալու ժամանակը և լինեն հանրային դժգոհություններ, բացի՛ր 2-րդ ծրարը»:
Անցնում է որոշ ժամանակ ու մարդիկ տեսնում են, որ պատահական մարդու խոստումները սուտ էին, ու հաշիվ են պահանջում: Այդժամ պատահական մարդը բացում է 2-րդ ծրարը, որտեղ գրված է լինում. «Հայտարարիր, որ խոստումներդ չես կատարել, քանի որ ծանր ժառանգություն ես ստացել: Մեղքը բարդիր նախորդ իշխանության վրա ու փորձիր ժամանակ շահել, իսկ հենց որ դա էլ սկսի չօգնել, բացի՛ր 3-րդ ծրարը»:
Շատ չանցած գալիս է 3-րդ ծրարը բացելու ժամանակը, քանզի մարդիկ տեսնում են, որ «ժողովրդի» երբեմնի սիրելին, նախկին իշխանությունների դեմ կռիվ տալով, ընդամենը փորձում է ծածկել սեփական անճարակությունն ու ստախոսությունը:
3-րդ ծրարի մեջ գրված է լինում «Քո հեռանալու ժամանակն է: 3 հատ նամակ գրիր, դիր առանձին ծրարների մեջ ու հրաժարակա՛ն տուր»:
Նիկոլին, փաստորեն, հիմա մնացել է վերջին քայլը, քանի որ ստախոսության լիմիտը սպառվել է, իսկ նախկինների վրա հղում անելով՝ սեփական խոստումները չկատարելու «կռուտիտը», մեծ հաշվով, չի աշխատում: Իսկ թե ինչ անել կախարդական փայտիկի հետ, արդեն այլ խոսակցության թեմա է:
Ի դեպ, փայտիկի հետ կապված տարբեր սցենարներ են հնարավոր, բայց այդ մասին չարժե գրել, քանզի կայքի ֆորմատը դա թույլ չի տալիս: Չէ՞ որ հոդվածը ոմանք կարող են կարդալ նաև բարձրաձայն, որպեսզի մյուսներն էլ լսեն ու չի բացառվում, որ մոտակայքում լինեն իգական սեռի ներկայացուցիչներ և երեխաներ:
Նիկոլ Փաշինյանի վերջին քայլը (տեսանյութ)

Հայկ Ուսունց