Սրանք իրենց բոլոր միջոցները կօգտագործեն, որպեսզի չհանձնեն իշխանությունը՝ ընդհուպ ընդհարման ու արյան գնով
Ռուսաստանին մեղադրում են, թե կոշտ են հակազդում ընդդիմության ձեռնարկած միջոցառումներին, մեղադրում, որ կատարում են իրենց երկրի օրենքների պահանջները, որ ռուս իրավապահները հայաստանյան իրավապահներից շատերի նման մի քանի լարերի վրա չեն խաղում, պաշտոնի, առաջխաղացման ակնկալիքներով սիրախաղեր, ֆլիրտներ չեն անում ընդդիմադիր ուժերի հետ, այլ լիարժեք պահպանում են հասարակական կարգ ու կանոնը:
Սակայն, ոչ մեկը չի քննադատում արևմտյան երկրներին, ասենք՝ Ֆրանսիային, դեղին ժիլետների նկատմամբ կոշտ, հաճախ ոչ համարժեք արձագանքելու, հարյուրներով ձերբակալելու, նրանց մարմնական լուրջ վնասվածքներ հասցնելու համար:
Իջևանյան դեպքերը, եթե լինեին նախորդ իշխանությունների օրոք, ներկայիս իշխանավորները բզիկ-բզիկ կանեին նախորդներին, կհիշեցնեին անհիշելին...
Եթե նախորդներն արյունահեղությունից խուսափելու համար հանգիստ ու առանց ընդհարումների հանձնեցին իշխանությունը, ապա այս նորերը չեն փորձի և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ... Սրանք իրենց բոլոր «գունավոր և աղանդավորական զգայարաններն» ու հնարավոր միջոցները կօգտագործեն, որպեսզի չհանձնեն իշխանությունը՝ ընդհուպ ընդհարման ու արյան գնով...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից