Գեղամ Պետրոսյանի հետ կատարվածը հայելային անդրադարձն է վերջին ավելի քան մեկ տարվա իշխանությունների գործունեության հավաքական անպատասխանատվության
«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը վերջապես ազատ է արձակվել:
Գեղամ Պետրոսյանի հետ կատարվածը` ձերբակալումից, մեղավոր կարգելուց մինչև ազատ արձակում, հայելային անդրադարձն է վերջին ավելի քան մեկ տարվա իշխանությունների գործունեության հավաքական անպատասխանատվության:
Փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ գնդակը, որից մահացու վիրավորում էր ստացել Զաքար Հովհաննիսյանը և Գեղամ Պետրոսյանի հաստիքային զենքից արձակված պարկուճը նույնական չեն: Այսինքն` տուժողը չի մահացել ոստիկանի կրակոցից:
Մի պահ պատկերացնենք՝ աֆեկտների ազդեցությամբ տուժողի հարազատները վրեժխնդիր էին լինում պաշտոնապես մեղավոր կարգված նախկին բարձրաստիճան ոստիկանից կամ նրա հարազատներից: Ո՞վ էր լինելու դրա պատասխանատուն և արդյոք մեղավոր կլինեի՞ն տուժողի հարազատները: Իհարկե՝ ոչ: Մեղավոր ու պատասխանատու էին լինելու բոլոր նրանք, ովքեր անչափ զգայուն այդ հարցում հանդես էին բերել արկածախնդիր շտապողականություն:
Այսքանից հետո իշխանությունը կոռեկտություն պետք է ունենար` պաշտոնապես ներողություն խնդրելու թե՛ տուժողի իրավահաջորդներից ու հարազատներից, թե՛ Գեղամ Պետրոսյանից ու նրա հարազատներից: Բայց դա էլ տեղի չունեցավ: Համենայնդեպս նման պաշտոնական հրապարակում չի եղել:
Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է մեկնաբանել վերջին ուղիղ եթերի ժամանակ վարչապետի արտաբերած հետևյալ միտքը. «Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»:

Առնվազն՝ տարօրինակ է....
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից