Կարծիք

05.08.2019 18:46


Վարչապետը կա՛մ ինստիտուցիոնալ ասվածի բացատրությունը չգիտի, կա՛մ հեղափոխության

Վարչապետը կա՛մ ինստիտուցիոնալ ասվածի բացատրությունը չգիտի, կա՛մ հեղափոխության

Վարչապետը կա՛մ ինստիտուցիոնալ ասվածի բացատրությունը չգիտի, կա՛մ հեղափոխության: Այլապես, եթե ինստիտուցիոնալ խնդրներ Հայաստանում չեն եղել, ինչպե՞ս է ամբողջ աշխարհով մեկ բացականչում Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխության» մասին: Եվ եթե «հեղափոխություն» իսկապես եղել է, ինչո՞ւ է զարմանում, որ նախկինում գոյություն են ունեցել ինստիտուցիոնալ խնդիրներ:

Սովորաբար, «Էվրիկա՜» բացականչում են այն բանից հետո, երբ երջանիկ պատահականությամբ ինչ-որ բան ընկնում է գլխին: Վարչապետի գլխին չգիտեմ` ինչ է ընկել, բայց այն, որ նա ինչ-որ բան ցանկանում է աննկատ գցել թավշյա սպասումներով «հիվանդացածների» գրպանը, ակնհայտ է: Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ նրա հավաստիացումը, թե մեկ տարին բավական չէ ինստիտուցիոնալ խնդիրներին լուծումներ տալու համար: Արդյոք 14 ամիսը բավական չէ՞ր, օրինակ, Սահմնադրությունը, Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը (որոնց փոփոխելու հրատապությունն ինքն էր պնդում անցյալ տարվա ապրիլ-մայիսին) փոփոխելու համար, արդյոք 6 ամիսը բավական չէ՞ Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձագիտական զեկույցն անգլերենից հայերեն թարգմանելու համար: Այսպես շարքը կարող ենք անվերջ թվարկել... և դրանից մեր հետևությունը միմիայն կամրապնդվի. մենք գործ ունենք ինստիտուցիոնալ անգործությունն ամեն կերպ քողարկող իշխանության հետ, մենք գործ ունենք ինստիտուցիոնալ սուտասան վարչապետի հետ:

#գերագույն_գլխավոր_դասալիք

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը