Կարծիք

05.08.2019 16:50


Երևանը աղբանոցի և գարշահոտության տարածաշրջանային կենտրոնի վերածելու գլխավոր պատասխանատուն ժողովրդի վարչապետն է

Երևանը աղբանոցի և գարշահոտության տարածաշրջանային կենտրոնի վերածելու գլխավոր պատասխանատուն ժողովրդի վարչապետն է

Երևանը աղբանոցի և գարշահոտության տարածաշրջանային կենտրոնի վերածելու գլխավոր պատասխանատուն ոչ թե Հայկ Մարությանն է, այլ ժողովրդի վարչապետը: Որովհետև երևանցին Սուպեռ Մամա կամ Ազիզյան Գառնիկ խաղացած Մարության Հայկին չի ընտրել քաղաքապետ: Այլ հավասար պայմաններում Մարության Հայկին իրենց շենքի լիազոր չէին ընտրի:

Երևանցին քվեարկել է ժողովրդի վարչապետի ներկայացրած թեկնածուի օգտին: Ու հիմա պետք չի խոսել աղբը քաղաքապետարանի կամ Մարության Հայկի տան դիմաց թափելու մասին: Իրոք, տհաճ իրավճակ է: Լուծումը մեկն է՝ ժողովրդի վարչապետը պետք է կա՛մ քաղաքապետին փոխի ու լուծի աղբահանության-գարշահոտության հարցը, կա՛մ էլ թող պատրաստվի, որ երևանցիները աղբը թափելու են կառավարության մուտքի առաջ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը