ճակատագրի քմահաճույքով Բոսնիա և Հերցոգովինայից Սուտովիչ(!) ազգանունով մի հարգարժան տիկին Ամուլսարին նվիրված Ձեր գրառմանն արձագանքել է իրենց երկրի ահասարսուռ իրականության վրա Ձեր ուշադրությունը հրավիրելով:
Տիկին Սուտովիչը չի դիմում Ձեզ՝ որպես ռոք երաժշտի, նա Ձեզ դիմում է՝ որպես Հայաստանում հեղափոխություն իրականացրած, նախկին հանցավոր ռեժիմին պատմության գիրկն ուղարկած և Նոր Հայաստան կերտած հեղափոխականի: Եվ, իհարկե, տիկին Սուտովիչի մտքով անգամ չի կարող անցնել, որ հեղափոխական ռոքերը կարող է սուտ խոսել և չիրականացնել ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում:
Սիրելի Սերժ, բազմահազար հայաստանցիների անունից խնդրում ենք՝ մի կոտրեք տիկին Սուտովիչի սիրտը և նրան բացատրեք, թե ինչպես պետք է Բոսնիա և Հերցոգովինայում պայքարել տեղական Թեղուտի շահագործումը դադարեցնելու համար, ինչպես նաև հեղափոխական ճանապարհով Նոր Բոսնիա և Հերցոգովինա կերտել: Միայն թե տիկին Սուտովիչին սուտ խոստում չտաք՝ բնակարան գնել ու ավելի երկար ժամանակ անցկացնել Բոսնիա և Հերցոգովինայում: Հավատացեք, տիկին Սուտովիչն այդ ստին չի դիմանա:
Հարգելի Սերժ Թանկյա՛ն, տիկին Սուտովիչի մտքով անգամ չի կարող անցնել, որ հեղափոխական ռոքերը կարող է սուտ խոսել
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
ճակատագրի քմահաճույքով Բոսնիա և Հերցոգովինայից Սուտովիչ(!) ազգանունով մի հարգարժան տիկին Ամուլսարին նվիրված Ձեր գրառմանն արձագանքել է իրենց երկրի ահասարսուռ իրականության վրա Ձեր ուշադրությունը հրավիրելով:
Տիկին Սուտովիչը չի դիմում Ձեզ՝ որպես ռոք երաժշտի, նա Ձեզ դիմում է՝ որպես Հայաստանում հեղափոխություն իրականացրած, նախկին հանցավոր ռեժիմին պատմության գիրկն ուղարկած և Նոր Հայաստան կերտած հեղափոխականի: Եվ, իհարկե, տիկին Սուտովիչի մտքով անգամ չի կարող անցնել, որ հեղափոխական ռոքերը կարող է սուտ խոսել և չիրականացնել ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում:
Սիրելի Սերժ, բազմահազար հայաստանցիների անունից խնդրում ենք՝ մի կոտրեք տիկին Սուտովիչի սիրտը և նրան բացատրեք, թե ինչպես պետք է Բոսնիա և Հերցոգովինայում պայքարել տեղական Թեղուտի շահագործումը դադարեցնելու համար, ինչպես նաև հեղափոխական ճանապարհով Նոր Բոսնիա և Հերցոգովինա կերտել: Միայն թե տիկին Սուտովիչին սուտ խոստում չտաք՝ բնակարան գնել ու ավելի երկար ժամանակ անցկացնել Բոսնիա և Հերցոգովինայում: Հավատացեք, տիկին Սուտովիչն այդ ստին չի դիմանա:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից