Կարծիք

05.08.2019 12:24


Եվ մի տանիր զմեզ ի փորձություն․ վախենում ես նույնիսկ մտածել` սրա վերջը ի՞նչ է լինելու...

Եվ մի տանիր զմեզ ի փորձություն․ վախենում ես նույնիսկ մտածել` սրա վերջը ի՞նչ է լինելու...

Էլի մի քանի ժամ, եւ մենք կիմանանք` հատկապես ի՞նչ նկատի ուներ ալամ աշխարհի հայոց վարչապետը` անմիջապես Սեւանի ափից «լայվ» մտնելով» եւ ավետելով այսօր Ստեփանակերտի սրտում իր թեթեւ ձեռքով ճաղերի հետեւում հայտնված Ռոբերտ Քոչարյանի հիմնած Համահայկական խաղերի առթիվ տեղի ունենալիք հանրահավաքում «էքսկլյուզիվ» ելույթ ունենալու եւ, մեղա՛, տեր, «համազգային միասնության մի կարեւոր արձանագրում» անելու մասին։

Տասնմեկ տարի առաջ իր «պապան»` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուղեղների հրապարակային հերթական սեանսի ժամանակ ցիտեց բանաստեղծին`«Թո՛ղ ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», եւ եղավ «Մարտի 1»-ը. 10 մարդ զոհվեց` իր, մերձավորների եւ «զինակիցների» գլխից մազ չպակասեց։

2018-ի ապրիլին Փաշինյանն ուղեղների զանգվածային լվացման «միամսյակի» ժամանակ ամեն օր «սեր եւ համերաշխություն» էր քարոզում։ Ասում էր` «թշնամանքի եւ ատելության էջը փակված է», «վենդետաներ չեն լինելու»։ Այսօր ունենք այն, ինչ ունենք` առավել քան երբեւէ երկփեղկված, ներքին թշնամանքից եւ ատելությունից ծվեն-ծվեն եղած հասարակություն, որտեղ մարդիկ պատրաստ են իրար կոկորդ կրծել, միայն թե սեփական «ճիշտը» առաջ տանեն։

Հիմա, երբ շողոմ ժպիտով խոսում է «համազգային միասնության բացառիկ ժամի եւ դրա հնարավորությունների», ուղիղ արցախցու աչքերի մեջ նայելով`«մեր համազգային օրակարգի» շուրջ կարեւոր խոսակցություն ունենալու մասին, վախենում ես նույնիսկ մտածել` սրա վերջը ի՞նչ է լինելու...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը