Կարծիք

05.08.2019 09:00


Խնդիրը հանրությանը մոլորեցնելու Փաշինյանի փորձի մեջ է

Խնդիրը հանրությանը մոլորեցնելու Փաշինյանի փորձի մեջ է

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք թափառական աշուղին, սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տղերք, լա՛վ ուշ դրեք իմ խաղին... Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, մի բան պատմեմ հիմի ձեզ, խոսքս, տեսեք, ո՞ւր է գընում, քաջ որսկանի գյուլլի պես... (Հովհաննես Թումանյան)

Հատուկ նրանց համար, ովքեր առանձնապես տեղյակ չեն «Գաղտնի Փաստաթուղթ» ասածից։

Փաստաթղթի գաղտնիությունը պայմանավորված է լինում ոչ թե նրա վերնագրով կամ կազմողի ով լինելով, այլ միա՛յն բովանդակությամբ։ Եթե բովանդակությունը հրապարակում են, ապա այն այլևս գաղտնի չէ, առավել ևս` էական էլ չէ նրա «վերնագիրը»։

Բնավ չեմ փորձում պաշտպանել Սարգսյանին։ Խնդիրը բացարձակ այլ է։ Խնդիրը հանրությանը մոլորեցնելու Փաշինյանի փորձի մեջ է։ Եթե հրապարակում են գաղտնի փաստաթղթի բովանդակությունը, ուրեմն նա այլևս գաղտնի չէ, ուրեմն թող բարի լինեն հրապարակել ամբողջապես ու լիարժեք, որ և՛ ամեն բան պարզ լինի, և՛ հորինվածքի տպավորություն չստեղծվի։ Գուցե կան մարդիկ, ովքեր իրականում շատ բան չգիտեն և գուցե տեղեկանալու պարագայում էլ փոխեն իրենց դիրքորոշումն այս կամ այն անձի նկատմամբ։

Հ.Գ. «Դերասանը» կորցնում է իր արհեստավարժությանը... «Թատրոնն» այլևս չի ոգեշնչում...

Տիգրան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը