Կարծիք

05.08.2019 08:51


Ինչպես և ինչու «ոչխարները» կերան մարդկանց

Ինչպես և ինչու «ոչխարները» կերան մարդկանց

«Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն է» ձևակերպումը մասամբ համապատասխանում է իրականությանը։

Եթե Հայաստանը ինստիտուցիոնալ առումով լրջագույն խնդիրներ չունենար, ապա մարդիկ, բառիս բուն իմաստով, փողոցից չէին գա իշխանության և այսպիսի դիլետանտ կառավարություն, անդեմ խորհրդարան ու դատարկաբանության հրավառություն մենք չէինք ունենա։

Քայլարածների իշխանությունը ՀՀ–ի ախտորոշումն է։ Այն հուշում է, որ մեր երկիրը ծանր հիվանդ է։ «Ժողովրդի» իշխանությունն այդ հիվանդության արտաքին դրսևորումն է, հետևանքը։

2018–ը ցույց տվեց նաև մեր հանրության ամբողջական խոցելիությունը և անպաշտպանվածությունը։ Մենք ունենք մանիպուլացվող ու քաղաքականապես տհաս մարդկային զանգված։

Հանրային ու պետական օրգանիզմի լավացումը և իմունային համակարգերի ստեղծումը քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից են։

Ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին պետք է նայել բժշկի աչքերով։ Կա հիվանդություն, և ոչ թե պետք է անիծել չար բախտը, այլ դնել ճիշտ ախտորոշում ու ճիշտ բուժում իրականացնել։

***

Քա՛յլ արա. կախարդական փայտիկի անհետացումը
————

Քայլ 1–ին՝ ժողովրդին խաբիր և պայծառ ապագա խոստացիր։

Քայլ 2–րդ՝ սեփական ձախողումներիդ ու ապաշնորհ կառավարմանդ համար մեղադրիր նախկիններին և հայտարարիր, որ ծանր ժառանգություն ես ստացել։

Քայլ 3–րդ՝ 3 հատ նամակ գրիր և հեռացիր։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը