Փաշինյանն առ այսօր շարունակում է մնալ իր հայտարարություններում անպատասխանատու նույն դեմագոգ ու ամբոխահաճ ընդդիմադիրը
Մոտենում է «հաջողություն մաղթելու» ժամանակը
Իշխանավարման առաջին օրվանից վարչապետ Փաշինյանն իրեն զգում է անհարմարավետ: Քաղաքագիտական առումով հիմնական պատճառները երկուսն են՝
1. Այսպես կոչված «հեղափոխության» շրջանում ունենալով թեև հանրային վստհության բարձր աստիճան` վարչապետն ու իր քաղաքական թիմն ի սկզբանե ունեին տեխնոկրատական լեգիտիմության ցածր աստիճան: Առավել հեռատես քննադատները հայեցակարգային սնանկության և թիմի արհեստավարժության բացակայության պայմաններում դեռ այն ժամանակ անիրատեսական էին համարում անվտանգ պետության, ապահով հասարակության և երջանիկ անհատի մասին խոստումները: Ժամանակն ամեն բան արագ վերադարձրեց բնագիծ. այսօր նույնիսկ Փաշինյանն ու քաղաքական թիմն իրենց ապահով, անվտանգ ու երջանիկ չեն զգում:
2. Արդյունավետ իշխանավարման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մտածողության և վարքագծի բացակայությունը: Վարչապետն այդպես էլ չյուրացրեց իշխանության իրականացման ինստիտուցիոնալ եղանակները և մնաց փողոցային անպատասխանատու քննադատի կարծրատիպերի մեջ: Ունենալով ավելի քան մեկ տարի ժամանակ և ինստիտուցիոնալ բոլոր հնարավորությունները նախաձեռնելու դատաիրավական համակարգի բարեփոխումներ` ենթագիտակցության մեջ առ այսօր շարունակում է մնալ իր հայտարարություններում անպատասխանատու նույն դեմագոգ ու ամբոխահաճ ընդդիմադիրը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել դատավորների հասցեին արված «անտեր», «վնգստացող» արտահայտությունները, այլ կերպ հնարավոր չէ բացատրել փողոցային ճնշման գործիքակազմի կիրառումը` որպես իշխանության իրականացման եղանակ (խորհրդարանը շրջափակելու, առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու հայտնի կոչերը):
Այսօր, երբ թավշա սպասումներից հուսալքված բազմության մոտ ակտիվացել է սթափ և ռացիոնալ դատելու ցանկությունը, Փաշինյանն այլևս արագ տեմպերով սկսել է կորցնել իշխանության իրականացման (փողոցային ճնշման) իր հիմնական գործիքակազմը: Ասել է թե` քաղաքական կախարդանքը կորցնում է ներգործության էներգիան: Մոտենում է «հաջողություն մաղթելու» ժամանակը:
«Գնացողներին» ընդունված է մաղթել գոնե հաջողություն, որովհետև երջանկությունը նրանք արդեն կորցրել են:
Մայրաքաղաքի կառավարման լիակատար ձախողումը, մայրաքաղաքում առկա խնդիրներին լուծումներ գտնելու անկարողությունը հայելային արտացոլումն են ներկայիս իշխանությունների կառավարման ներուժի խիստ պակասի: Մարդիկ արդեն հոգնել են մայրաքաղաքում տիրող գարշահոտության թեմայի վերաբերյալ խնդիրներ բարձրաձայնելուց, հոգնել են աղբահանող ընկրության ու քաղաքապետարանի ապարդյուն բանավեճերից, հոգնել են մաքուր մայրաքաղաքի վերաբերյալ դեկլարատիվ հայտարարություններից: Երբեմն թվում է՝ հուսալքությունից համակերպվել են նախահամաճարակային այդ վիճակի հետ:
Քաղաքային լոգիստիկ խնդիրները կարգավորելը առաջին հայացքից են միայն թվում պարզունակ: Իրականում դրանք բարդ և աշխատատար խնդիրներ են, որոնց կազմակերպումը պահանջում է նպատակային, հետևողական և քրտնաջան աշխատանք: Մայրաքաղաքային նոր իշխանությունների ձևավորման առաջին իսկ օրվանից հասկանալի էր, որ «ծաղրածուաբար» հնարավոր չէ այն էֆեկտիվ իրականացնել: Որքան էլ զարմանալի հնչի` սա շատ արագ հասկացան նաև իշխող թիմի ներսում, երբ առաջարկում էին ամենամսյա շաբաթօրյակների միջոցով խնդիրը մեղմել: Բայց երբ համոզվեցին, որ նման կերպ հնարավոր չէ խնդիրը լուծել, սկսեցին փորձարկել նոր հնարք: Վարչապետի եղբորորդի, իշխող խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` իբր ինչ-որ փոքր ընկերություններ սեփական նախաձեռնությամբ աղբահանություն են իրականացրել քաղաքի որոշ հատվածներում և առաջարկում է այս կապակցությամբ կազմակերպել համընդհանուր ֆլեշ-մոբ՝ դարձնելով նախաձեռնությունը վարակիչ բոլորի համար:
Ի դեպ, այս հնարքը տարաբնույթ երանգավորումներով կիրառվում է նաև չկատարված «հեղափոխական» մյուս խոստումների հետևանքները քողարկելու նպատակով:
Ուստի, սիրված ֆիլմի հայտնի հերոսին այլ բան չի մնում, քան ասել` հե՜յ-հե՜յ....

#գերագույն_գլխավոր_դասալիք
***

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից