Կարծիք

04.08.2019 18:02


Ազգային միասնությունը և դրա հակառակ կողմը

Ազգային միասնությունը և դրա հակառակ կողմը

Ազգային միասնությունը գաղափարախոսություն է, տեսլական է, որը անհնար է առանց դրա կրողը լինելու փորձել շինծու ձևով քարոզել․ մենք հետհեղափոխական շրջանում ականատես եղանք, որ իշխանության եկած ուժերը՝ սկսած վարչապետից մինչև նրա աներձագ, չեն կրում ազգային միասնության գաղափարը:

Խնդիրն այն է, որ այս ուժերը իրենց գործելաոճով միշտ պառակտիչ և խառնակիչ են եղել, խոսել են և վայրհաչել աշխատանք կատարողների հասցեին, և այսօր, երբ իրենք պետք է պատասխանատվություն ունենան աշխատանք կատարելու համար, կրկին փնտրում են փողոցում դեմագոգիայով զբաղվելու հարմար առիթներ՝ քաղաքացու օր, Աբովյանի երթ, մարտիմեկյան երթ, դատարանների ապօրինի շրջափակում...

Այսօր երբ արդեն ներհայաստանյան բոլոր հնարավոր ռեսուրսները սպառված են և քաղաքացիները պառակտված, ապա խառնակիչը իր ելույթի և պոպուլիզմի նոր հարթակ գտավ՝ քիթը խոթելով Ռոբերտ Քոչարյանի կողմից հիմնված, Համահայկական խաղերի բացմանը ելույթ ունենալով...

Այն Նիկոլը, ով Արցախի հերոսների և ազգային միասնության գաղափարների հակառակ կողմն է, որոշել է ազգային միասնության հանրահավաք անել։

Ինչպիսի սկզբունքներ։
Ստացվում է սույն անհատի համար կարևոր չէ՝ ինչի մասին և ինչ հավաք է, իր համար կարևորը մի քանի հազար հավաքված ունկընդիր լինի, որ ինքը իրեն իր երազած տղամարդու տեղը դնի...

Ստացվում է օրինակ, եթե գեյ պառադ կազմակերպողները Նիկոլին խոստանան 2000 հոգու մասնակցություն, նա անպայման ելույթ կունենա և բոցաշունչ ձևով կհայտարարի, որ նրանք մեր հասարակության անբաժան մասն են...

Կարճ ասած՝ այս խեղկատակին զուտ փողոց է պետք, չէ որ փողոցում չկա պատասխանատվություն իր ստերի համար...
#գերագույն_գլխավոր_դասալիք

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը