Փաշինյանի «ծամող» հակաPR-ը․ Փաշինյանին փորձում են ներկայացնել որպես «հասարակ» քաղաքացի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը որոշել էր անցկացնել ընտանիքի հետ և այցելել էին Երևանի «Թումանյանի խինկալանոց»... Թե ինչպես են իրենց ազատ ժամանակը անցկացնում պարոն Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները, դա նրանց անձնական գործն է... Սակայն պարոն վարչապետը պետք է գիտակցի, որ նա հանրային դեմք է և նրա ամեն քայլը մեծ ուշադրության է արժանանում հանրության կողմից և ակտիվ քննարկումների առիթ տալիս...
Ենթադրում եմ, որ պարոն Փաշինյանի PR-շչիկները, որոնք Հայաստանի վարչապետին փորձում են հասարակությանը ներկայացնել որպես «եվրոպական հասարակ քաղաքական գործչի» կերպարով՝ ով մարդամոտ է, սիրում է հանրային վայրերում լինել, օգտվում է «հասարակ» ռեստորաններից և «հասարակ» մարդու պես բրդուճ է անում ու ուտում, մի բան հաշվի չեն առել... Եթե եվրոպական գրեթե բոլոր երկրներում հասարակությունները բարեկեցիկ են և բնակչության գրեթե 90 տոկոսը իրեն կարող է թույլ տալ օգտվել ռեստորաններից և սրճարաններց և ռեստորան կամ սրճարան գնալը այնտեղ չի դիտվում որպես ճոխություն, ապա Հայաստանի նման երկրում, որտեղ բնակչության մեծ մասն աղքատ է կամ մոտ է աղքատության շեմին, դա նորմալ չի դիտվում...
Իմ հարազատ Գյումրիում բնակչության 85-90 տոկոսը (հիմա սրճարանները «օկուպացրած» զբոսաշրջիկներին չշփոթել քաղաքի բնակչության հետ) չի կարող իրեն թույլ տալ հաճախակի սրճարաններ և ռեստորաններ այցելել (կամ ընդհանրապես այցելել ) և, իմ կարծիքով, մեծ շռայլություն է, երբ այսպիսի սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրի վարչապետի հաճախակի այցերը ռեստորաններ, սրճարաններ և այլ «ուտելու» վայրեր հանրայնացվում են... Առաջարկս մեկն է... Երբ Հայաստանի բնակչությունն իր կենսամակարդակով գոնե մոտենա Էստոնիային, Լատվիային կամ էլ Հունգարիային, այդ ժամանակ նոր նորմալ կդիտվեն պարոն Փաշինյանի ռեստորանասրճարանային վոյաժները... Իսկ այժմյան Հայաստանի պարագայում՝ դա ավելի շուտ «ծամող» հակաPR է, քան PR, որով Փաշինյանին փորձում են ներկայացնել որպես «հասարակ» քաղաքացի...
Հ.Գ. Նույն անհաջող PR քայլերից էին նաև Փաշինյանների նոստալգիկ վայելքները երբեմնի կյանքի հաճույքներից, երբ այս արձակուրդներին ընտանիքով իրենց «բարի» «Nissan Qashqai»-ով տեղաշարժվում էին, որն ինչպես ժամեր անց պարզվեց այնքան էլ նոստալգիկ հիշողություն չէր, քանի որ նախկինում պարոն Փաշինյանի վարած «Nissan Qashqai»-ին երբևէ չեն ուղեկցել նրա անվտանգությունն ապահովող 9 մեքենաներ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից