Կարծիք

04.08.2019 13:31


Խնջույք՝ ժանտախտի պահին․ շուտով ականատես կլինենք, թե ինչպես են «խոզերը ուտում մարդկանց»

Խնջույք՝ ժանտախտի պահին․ շուտով ականատես կլինենք, թե ինչպես են «խոզերը ուտում մարդկանց»

Երեւանի օդի աղտոտվածությունը մի քանի նիշով ավելին է, քան Պեկինում, որը հայտնի է որպես ամենաաղտոտված օդով քաղաք, քանի որ այստեղ արդյունաբերական հսկաներ կան։

Երեւանում աղբի սարերը ահռելի չափերի ու ծավալների են հասել եւ շուտով ականատես կլինենք, թե ինչպես են «խոզերը ուտում մարդկանց», դե, իսկ առնետների խրախճանքը եւ գարշահոտի սանդղակը այնպես է թռել, որ այլեւս որեւէ ավելի աղտոտված միջավայրի հետ համեմատելն իմաստազուրկ է․․․

Վայելեք ձեր խինկալին եւ հանգիստ նստեք տեղներդ․․․

Մեղք է էդ «քաղաքապետը», էդ տղային թողեք գնա հորանց տուն․․․ լուծե՛ք զիբիլիքսի հարցը, եթե՝ ոչ, շուտով զիբիլը ձեզ կուտի։

Հ․Գ․ Կներեք, թե կիրակի օրով սա ասացի, ամբողջ քաղաքում բայց կիրակիի պայծառ առավոտը զիբիլի հոտով է հարամված

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը