Կարծիք

03.08.2019 14:30


Երբ հասնեք մանկապարտեզում մեր թույլ տված «Եվրոպական կոնվենցիայի խախտումներին», ձայն հանեք

Երբ հասնեք մանկապարտեզում մեր թույլ տված «Եվրոպական կոնվենցիայի խախտումներին», ձայն հանեք

Գոյություն ունի որոշ փաստաբաններից կազմված մի փակ ֆեյսբուքյան խումբ։ Այն որևէ առնչություն չունի ո’չ պետական և ո՚չ էլ հասարակական որևէ կառույցի հետ։

Այդ խմբում օգտատեր Ա-ն (միակ ադմինը) կատարում է գրառում, որը, ի թիվս այլոց, մեկնաբանում է օգտատեր Բ-ն։ Օգտատեր Ա-ն, հավանաբար համարելով, որ Բ-ի մեկնաբանությունը վերաբերելի չէ իր բուն գրառմանը, կամ չգիտեմ ուրիշ ինչ պատճառով, հեռացնում է այդ մեկնաբանությունը։ Բ-ն բողոքում է, որից հետո խմբից հեռացվում է։

Ու ի՞նչ։ Ու այն, որ օգտատեր Բ-ն այս ամենը որակում է Եվրոպական կոնվենցիայի խախտում (!!!), իսկ որոշ «լրատվամիջոցներ» սիրով պտտում են այդ հանճարեղ թեզը՝ թիրախավորելով Ա-ին, ինչպես նաև նրա ու ևս 100 անձի մասնակցությամբ մի կարևոր հանրային գործընթաց։

Հիմա բուն ասելիքս. երբ հասնեք մանկապարտեզում մեր թույլ տված «Եվրոպական կոնվենցիայի խախտումներին», ձեն հանեք։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը