Կարծիք

03.08.2019 16:02


Երևանի քաղաքապետարանին (մինչև վաղը եթե չլուծվեց, բնակիչները իրենք են լուծելու)

Երևանի քաղաքապետարանին (մինչև վաղը եթե չլուծվեց, բնակիչները իրենք են լուծելու)

Ուրեմն չգիտեմ գրածս ինչքան կարևորություն ունի ձեզ համար, բայց կենդանիների համար էքզիստենցիալ նշանակության է այլևս: Կոմիտաս-Գրիբոյեդով-Վրացական խաչմերուկի հարակից հատվածներում խիստ ագրեսիվ շների ոհմակ է ձևավորվել: Ոհմակը բաղկացած է 10-ից ավելի ագրեսիվ շներից, որոնց չափերը միջինից մեծ ցեղատեսակների չափերի են: Շները երեկոյան ժամերին հարձակվում են մարդկանց, ընտանի կենդանիների, երեխաների վրա: Իսկ գիշերային ժամերին ոհմակը մի հատ մեծ աղմուկ է բարձրացնում ու հարակից շենքերի բնակիչները կոնկրետ չեն կարողանում քնել:

Նշված հատված շների ոհմակը ձևավորվել է հուլիսի կեսերից ու արդեն մի քանի շաբաթ է՝ կոնկրետ անհանգստություն է պատճառում բոլորին: Մի քանի օր առաջ նրանք հարձակվել են իմ ու ընկերոջս շան վրա, դրանից առաջ երեկոյան ժամին հարձակվել էին մի կնոջ վրա: Ասենք էն կարգի ագրեսիվ են, որ մինչև լուրջ վտանգ չեն զգում, չեն ցրվում, իսկ լուրջ վտանգը էդ քարերն ու այլ միջոցներն են:

Կարճ ասած՝ Կոմիտաս-Գրիբոյեդով-Վրացական հատվածի ագրեսիվ շների ոհմակը, եթե տարածքից չտանեք ու չզբաղվեք էդ կենդանիների առողջությամբ մոտ օրերս բնակիչներն իրենց ձեռքով են դա անելու, ու ցավոք սրտի կենդանիներին սատկացնելու գնով: Արդեն երրորդ օրն է, ինչ երեկոյան էդ տարածքից շներին վնասելու ձայներ են լսվում, իսկ երեկ գիշերը անգամ շուն սատկացնելու դեպք է գրանցվել: Զբաղվե՛ք խնդրով, այլապես ահաբեկված ու էդ կենդանիներից տուժած քաղաքացիները իրենք են զբաղվելու դրանով, ու արդյունքում տուժելու են կենդանիները:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը