Կարծիք

02.08.2019 16:18


Խելքնեդ գլուխներդ հավաքե՛ք, ձեզ պահեք փաստաբանի նման կամ գրանցվեք որպես քննչական մարմնի պաշտոնական կցորդ

Խելքնեդ գլուխներդ հավաքե՛ք, ձեզ պահեք փաստաբանի նման կամ գրանցվեք որպես քննչական մարմնի պաշտոնական կցորդ

Համացանցում հայտնվել են որոշ իրավաբանների կարծիքներ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների մասին: Էլ նախկին ռեժիմի մաս, էլ մոլորյալ, էլ Սահակյան Ռուբենի աշակերտ (վերջինը թող անհասանելի պատիվ համարեն իրենց համար) և այլն:

Պաշտպանությունը անմիջականորեն ստանձնել են Երվանդ Վարոսյանը, Գեորգի Մելիքյանը և Ռուբեն Մելիքյանը:
Գրանտակերների և նրանց հավասարեցված անձանց հարց եմ ուղղում՝ էդ ինձ՝ Տիգրան Աթանեսյանիս, և՞ս համարում եք թե՛ նախկին ռեժիմի մաս, թե՛ մոլորյալ, թե՛ Ռ.Սահակյանի աշակերտ։

Խելքնեդ գլուխներդ հավաքե՛ք, ձեզ պահեք փաստաբանի նման՝ չեզոք եղեք այլ փաստաբանի ստանձնած գործի նկատմամբ, կամ գրանցվեք որպես քննչական մարմնի պաշտոնական կցորդ:

Մի՛ ստիպեք ձեզանից ոմանց հիշեցնեմ ձեր էությունը և անցյալը:
Առայժմ այսքանը:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը