Կարծիք

02.08.2019 15:48


Ոտիկանությունը դարձյալ աչքակապությամբ զբաղվեց՝ 51-ամյա մի կնոջ ներկայացնելով որպես Եռաբլուրի հերոս նահատակների շիրիմները պղծած անձ

Ոտիկանությունը դարձյալ աչքակապությամբ զբաղվեց՝ 51-ամյա մի կնոջ ներկայացնելով որպես Եռաբլուրի հերոս նահատակների շիրիմները պղծած անձ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԴՆԹ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ՜ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

Երեկ ոտիկանությունը դարձյալ աչքակապությամբ զբաղվեց՝ 51-ամյա մի կնոջ ներկայացնելով որպես Եռաբլուրի հերոս նահատակների շիրիմները պղծած անձ: Ըստ նախնական ցուցմունքների, Գրետա անունով այդ կինը կիսացնորված մեկն է, որը մտքում զրուցում է Բարձրյալի հետ և ինչ-որ կասկածելի ծեսեր կազմակերպում գերեզմաններում:

Հետաքրքրականն այն է, որ երբ ընթանում էր նշված կնոջ հարցաքննությունը, հայտնի դարձավ, որ բացի Եռաբլուր պանթեոնից և Զովունի գյուղի գերեզմանոցից, վանդալիստական ակտի է ենթարկվել նաև Երևանի Դավիթաշեն թաղամասի գերազմանատունը:

Ես մեծ կասկածով եմ վերաբերվում այն վարկածին, որ այդ ամենը մեկ հոգու, այն էլ՝ կնոջ ձեռքի գործ է: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն պահանջում եմ, որպեսզի անցկացվի ԴՆԹ-ի փորձաքննություն, և կինը ցույց տա ուղիղ եթերով, թե որ գերեզմանի մոտ կոնկրետ ինչ գործողություններ է կատարել: Հակառակ դեպքում հակված եմ մտածել, որ հայրենի ոստիկանությունը հերթական անգամ թոզ է փչում մեր հասարակության աչքերին, իսկ իրական հանցագործները ազատության մեջ ծիծաղում են բոլորիս վրա:

Ինչ վերաբերում է այն քաղաքական բաշիբոզուկների դատարկ ու ստոր հայտարարություններին, թե Եռաբլուրում կատարվածի կազմակերպիչներն ընդդիմության մեջ են, ասեմ, որ մենք՝ արմատական ընդդիմադիրներս, անցած, ներկա և ապագա իշխանությունների օրոք եղել ենք, կանք ու կմնանք որպես ազգային գաղափարախոսություն կրող մարդիկ, ում համար թանկ է կռվի դաշտում ձեռք բերված հաղթանակը: Մենք միշտ վեր ենք դասել Հայրենիքի շահը, ի տարբերություն այսօրվա թրաշամանուկ, դասալիք իշխանության և նրա համակիրների, որոնց համար սեռափոխ անձանց իրավունքները ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան արցախյան նահատակները: Նահատակներ, որոնք առաջին տիկնոջ շուրթերով որակվեցին ու գնահատվեցին որպես «հանուն ոչնչի» զոհված տղաներ:

Այս իշխանությունը ամեն կերպ ուզում է մեր մեջ մեռցնել ազգային ոգին, տապալել մեր ազգային արժեհամակարգը՝ կեղտ շպրտելով մեր ավանդական ընտանիքի, մեր եկեղեցու, մեր ավանդույթների վրա:

Չի՛ հաջողվելու, պարոնայք դասալիքներ, դուք ինչպես եկել եք փողոցից, այնպես էլ կգնաք փողոց: Իսկ ոստիկանությունը, որ այսօր ձեր անձնական շահերին է ծառայում, վաղը կդառնա նորմալ կառույց և կաշխատի հանուն ժողովրդի:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը