Արդարադատության նախկին փոխնախարարի երեք հարցը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված
Հարգելի´ հայրենակիցներ, վիճարկվող կոնվենցիայի շուրջ առկա հանրային տրամադրությունների երկփեղկվածությունը ստիպում է դրան անդրադարձ կատարել մասնագիտական դիտանկյունից և առանձնացնել մի քանի, առավել հայեցակարգային բնույթի հարցադրումներ, որոնք էական են բարձրացված մտահոգությունների համատեքստում: Կարծում եմ` ստորև նշված հարցերի կապակցությամբ իրավասու մարմինը պետք է հանդես գա համարժեք հիմնավորումներով ու պարզաբանումներով.
1. Հոդված 3, բ կետ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐԻ միջև:
Հարց. Արդյոք սա չի՞ նշանակում, որ կոնվենցիան վավերացնելով` իրավական համակարգ է ներմուծվում «զուգընկերներ» եզրը:
2. Հոդված 14, 1-ին մաս Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության, ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ ԶԵՐԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԴԵՐԵՐԻ (…) հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում:
Հարց. Ինչպե՞ս պետք է մեկնաբանել «կարծրատիպերից զերծ գենդերային դերեր» արտահայտությունն այն պարագայում, երբ կոնվենցիան այն բնորոշում է ոչ թե որպես ինքնին սեռական պատկանելիություն, այլ որպես սոցիալական դեր, վարքագծի տիպ, գործունեության տեսակ կամ հատկություն:
3. Հոդված 46, ա կետ Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի հետևյալ հանգամանքները, (…) հնարավոր լինի դիտել որպես ծանրացուցիչ հանգամանքներ՝ (…)
ա. եթե հանցագործությունը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ նկատմամբ՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով:
Հարց. Հիշյալ դրույթից չի՞ հետևում արդյոք, որ ներպետական օրենսդրությամբ հետագայում պետք է, ի թիվս այլ հասկացությունների, տրվի նաև ԶՈՒԳԸՆԿԵՐ բառի սահմանումը:
Արդարադատության նախկին փոխնախարարի երեք հարցը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված
Հարգելի´ հայրենակիցներ, վիճարկվող կոնվենցիայի շուրջ առկա հանրային տրամադրությունների երկփեղկվածությունը ստիպում է դրան անդրադարձ կատարել մասնագիտական դիտանկյունից և առանձնացնել մի քանի, առավել հայեցակարգային բնույթի հարցադրումներ, որոնք էական են բարձրացված մտահոգությունների համատեքստում: Կարծում եմ` ստորև նշված հարցերի կապակցությամբ իրավասու մարմինը պետք է հանդես գա համարժեք հիմնավորումներով ու պարզաբանումներով.
1. Հոդված 3, բ կետ
«ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐԻ միջև:
Հարց. Արդյոք սա չի՞ նշանակում, որ կոնվենցիան վավերացնելով` իրավական համակարգ է ներմուծվում «զուգընկերներ» եզրը:
2. Հոդված 14, 1-ին մաս
Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության, ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ ԶԵՐԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԴԵՐԵՐԻ (…) հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում:
Հարց. Ինչպե՞ս պետք է մեկնաբանել «կարծրատիպերից զերծ գենդերային դերեր» արտահայտությունն այն պարագայում, երբ կոնվենցիան այն բնորոշում է ոչ թե որպես ինքնին սեռական պատկանելիություն, այլ որպես սոցիալական դեր, վարքագծի տիպ, գործունեության տեսակ կամ հատկություն:
3. Հոդված 46, ա կետ
Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի հետևյալ հանգամանքները, (…) հնարավոր լինի դիտել որպես ծանրացուցիչ հանգամանքներ՝ (…)
ա. եթե հանցագործությունը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ նկատմամբ՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով:
Հարց. Հիշյալ դրույթից չի՞ հետևում արդյոք, որ ներպետական օրենսդրությամբ հետագայում պետք է, ի թիվս այլ հասկացությունների, տրվի նաև ԶՈՒԳԸՆԿԵՐ բառի սահմանումը:
ՀՀ Արդարադատության նախկին փոխնախարար
Տիգրան Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից