Եթե այդպես է, ապա կառավարությունը պետք է միջամտի և Երևանի քաղաքապետին պատասխանատվության ենթարկի
Երևանն աղբից մաքրելու հույսերն այս պահին դժվար արդարանան...
Հաշվի առնելով այն, որ Երևանում գոյացած աղբակույտերը դարձել են լրջագույն խնդիր Երևանի համար՝ ուշադիր հետևեցի Սանիթեքի ղեկավարի ասուլիսին: Ստացվում է.
1. Ըստ Սանիթեքի՝ իրենց ընկերության դեմ հարուցվել է անօրինական քրեական գործ, որի նպատակը քաղաքական ճնշումների միջոցով ընկերությանը շուկայից դուրս մղելն է և Սանիթեքի սեփականությունը բռնագանձելը:
2. Սանիթեքը չունի որևէ կապեր նախորդ իշխանությունների կամ քաղաքական այլ ուժերի հետ:
3. Սանիթեքը պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումներ անել և գնել նոր աղբատար մեքենաներ՝ երեք պայմանով՝ քաղաքապետարանը վստահեցնում է բանկին, որ ոչ մի դեպքում չի չեղարկելու պայմանագիրը, քաղաքապետարանն ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընկերությանը, քաղաքապետարանը պարտավորվում է հիմնովին վերանորոգել Նուբարաշենի աղբավայրը: Քաղաքապետարանը չի պատասխանել իրենց պայմաններին:
Դրանից հետո քաղաքապետարանի հետ կապը ընդհատվել է: Սանիթեքի ղեկավարն ասում է, որ մի օր մեդիայից տեղեկացել են, որ քաղաքապետարանը պատրաստվում է դիմել կառավարությանը՝ թույլ տալ իրականացնել մեկ անձից գնում և հիմնել ընկերություն: Չնայած որ Սանիթեքը քաղաքապետարանի հետ բանակցությունների մեջ է եղել այդ փուլում և նշել է, որ խնդիրը կրիտիկական վիճակի կհասնի, եթե համապարփակ քայլեր չարվեն:
4. Սանիթեքը քայլեր է ձեռնարկել բանակցությունները վերսկսելու համար, անգամ նամակ է ուղարկվել վարչապետի գրասենյակ, բայց դրանք մնացել են անպատասխան, նամակները հասցեագրվել են քաղաքապետարանին։
Փաստացի, Սանիթեքի ղեկավարության հայտնած տեղեկություններից կարելի է եզրահանգել՝
1. Սանիթեքը ստում է․ եթե այդպես է, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է հիմնավոր փաստեր ներկայացնի, որ դա այդպես է և պատասխանատվության ենթարկի Սանիթեքին:
2. Սանիթեքը ճիշտ է ասում․ եթե այդպես է, ապա կառավարությունը պետք է միջամտի և Երևանի քաղաքապետին պատասխանատվության ենթարկի՝ աղբահանության նման կարևորագույն հարցին անփույթ ու մատների արանքով նայելու մոտեցման համար: Ձեռնարկվեն քայլեր ընկերության հետ պայմանավորվելու և նորմալ աղբահանություն կազմակերպելու համար:
Հ.Գ. Ընդհանուր առմամբ, Երևանի որևէ բնակչի, ով վճարում է աղբահանություն իրականացնելու համար, չի հետաքրքրում ու չպիտի հետաքրքրի այս ամբողջ մանրամասները՝ կա փաստ, որ աղբը չի հավաքվում, իսկ աղբահանության պատասխանատում Երևանի քաղաքապետարանն է, հետևաբար հենց վերջինիս խնդիրն է այն ընկերության հետ, որի հետ պայմանագիր ունի պայմանավորվելն ու համաձայնության գալը: