Կարծիք

02.08.2019 13:49


Լռությունը համաձայնության նշա՞ն է

Լռությունը համաձայնության նշա՞ն է

Երկրորդ օրն է` համացանցը, մամուլը, եթերը ուղղակի «պայթում» են Եռաբլուրում թուրքի` մեր ներսի թուրքի կոտրած ձեռքով կատարված վանդալիստական «ակցիան» դատապարտող հայտարարություններով (կարծում եմ`քչերն են հավատում, թե դրա հեղինակային իրավունքը պատկանում է «վերեւից ձայն լսած» առասպելական կերպարին, որին Օսիպյանի հիմնարկը օպերատիվ բացահայտեց, բերման ենթարկեց եւ նույնքան օպերատիվ էլ ստորագրությամբ ազատ արձակեց), իսկ պաշտոնական Երեւանը մինչեւ հիմա «համեստորեն» լռում է։

Ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ Ազգային ժողովի նախագահը, ո՛չ սրանց «փոխանորդները» կամ առանձին դեպքերում (երբ բանը իրենց ու իրենց մերձավորներին է հասնում) ճանճի յուրաքանչյուր տզզոցից վեր թռչող խոսնակները, ո՛չ քայլարածների խմբակցության ղեկավարը, ո՛չ կարգին քաղաքապետը կես բառ չեն ասել մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող այդ այլանդակ «երեւույթի» մասին. կարծես ո՛չ տեսել են, ո՛չ լսել։

Տեսնես ինչի՞ց է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը