Կարծիք

02.08.2019 12:47


Ում որ ընտրել եք, նրանից էլ պահանջեք․ իրենք Հայկոյին չեն ընտրել, ոչ էլ էն անկապ համայնքապետերին

Ում որ ընտրել եք, նրանից էլ պահանջեք․ իրենք Հայկոյին չեն ընտրել, ոչ էլ էն անկապ համայնքապետերին

Զարմանալի ու զավեշտալի է, երբ Երևան քաղաքի խնդիրների հետ կապված մարդիկ դիմում են Հայկոյին: Նմանատիպ մեծ հիմարություն է, երբ որևէ համայնքում նորահայտ անհայտ ընտրված մարդկանցից բնակիչները ինչ-որ հարցի լուծում են ակնկալում:

Հարգարժան տիկնայք և տարոնա՛յք, մոռացե՞լ եք, թե ում եք ընտրել:

Կա՛մ մոռացել են, կա՛մ այն աստիճան կարճմիտ են, որ չեն էլ հիշում, որ իրենք Հայկոյին չեն ընտրել, ոչ էլ էն անկապ համայնքապետերին, իրենք ուրիշ մարդու են ընտրել, պարզապես այդ անգամ նրա անունը Հայկո էր, կամ էլ` եսիմ ինչ...

Երևի շատ շուտով կմոռանան նաև, որ ԱԺ պատգամավոր էլ են նույն մարդուն ընտրել, և այս անգամ էլ այդ նույն մարդը 88 տարբեր անուններով էր հանդես գալիս:
Սա է իրականությունը, իսկ մնացածը` շարքային կապիկություն...

Այնպես որ, ում որ ընտրել եք` գնացեք, նրանից էլ պահանջեք, Հայկոյի, էն մնացածի, ու էն 88 պատահական անունները էլ չտաք, նրանք կապ չունեն Ձեր խնդիրների հետ: Ձեր խնդիրը Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի հետ է:
Էս ովքե՞ր են արա...

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը