Եռաբլուրում այլանդակված շիրիմաքարերի քանակը հուշում է, որ մեկ մարդու արած չէ
Անդադար մտածում եմ և ուսումնասիրում հրապարակված նյութերը։ Չեմ ուզում չվստահել պաշտոնական հաղորդագրությանը, բայց... Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց ներքին ձայնս ասում է, որ մի բան այն չէ։ Ունեմ վարկած, որը փորձում եմ դեպքերի, փաստերի հաջորդականությամբ դասավորել տրամաբանական շղթայի մեջ կամ փազլի քարերի դասավորությամբ՝ ստանալ ընդհանուր պատկերը։ Բայց դեռ ամբողջական չէ, դեռ հարցեր կան պարզելու ...
Այսքան արագ մեղավորի հայտնաբերումը, որը, պարզվում է, որ օրեր շարունակ, բազմաթիվ գերեզմանատներում օրը ցերեկով ինչ-որ մոգություններով է զբաղվել, բայց մինչ այժմ ոչ մեկ նրան չէր տեսել ոչ մի տեղ, բայց այսօրվա ահազանգից հետո, ժամեր անց՝ իսկույն հայտնաբերվեց։
Եռաբլուրում այլանդակված շիրիմաքարերի քանակը հուշում է, որ մեկ մարդու արած չէ։ Բացի դա, երևում է, որ ինչ-որ ընտրանքով է արվել։ Այնպես չէ, որ Եռաբլուրի ինչ-որ մի կողմից, ինչ-որ անկյունից մտել է պանթեոն ու իրար հետևից հաջորդող մի քանի շիրիմաքարերի վրա է այդ կինը մոգական ծես արել։
Օրինակ, այլանդակվել է լիբանանահայ դաշնակցական, Արցախյան Ազատամարտի առաջին սփյուռքահայ նահատակ Վիգեն Զաքարյանի շիրմաքարը, իսկ կողքի շիրմաքարերն անխաթար են մնացել։ Տեղեկացնեմ, որ Վիգենի շիրիմը Եռաբլուրի մեջտեղի մասերում է։ Հետո այլանդակվել են Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերից։ Ընդհանուր, ասում են՝ շուրջ 60 ազատամարտիկի ու զինվորականի շիրիմ... Չգիտեմ, եթե անվանական ցանկով պարզ լինի, թե որ շիրիմներն են, մի գուցե վերլուծելով շարժառիթներն էլ պարզ դառնան։
Այդ կինը, ինչպես պաշտոնական հաղորդման հիման վրա լրատվամիջոցներն են հայտնում, բազմաթիվ գերեզմաններում է դա արել։ Իրարից շատ հեռու գերեզմաններում, անտրամաբանական ինչ-որ մոտեցումով։ Ու այս ամենը՝ 51-ամյա մի կնոջ ձեռքով։ Ինչ-որ հավատս չի գալիս։
Իսկ մի գուցե տարբեր գերեզմանոցներում այլանդակել են, որ իրական թիրախը՝ «Եռաբլուրը» լղոզվի ընդհանուր պատկերի մեջ ու հստակ չտեսնենք, թե ով է, ովքեր են, ինչ ուժ կամ ուժեր են այս ամենի ետևում կանգնած ...
Հեշտ է այս ամենը բարդել մի կիսախելագար մոլեռանդ-սնոտիապաշտի վրա ու թեման արագ փակել։ Նման ոճի մասին հետաքրքիր գրառում է արել Զաքար Խոջաբաղյանը. «Բարեկամներիցս մեկը պատմում էր, որ Ամերիկայում հայերը խաչքար էին տեղադրել։ Ինչ-որ ժամանակ անց՝ մի հոգի դրած ջարդում էր էդ քարը։ Դե մինչև ոստիկանություն բան, վերջը... եկան, բռնեցին էդ վանդալին, պարզվեց, «գժի թուղթ» ունեցող մի հրեա էր... Դե բնական է, մեղմացուցիչ հանգամանքներով, ոչ դատ, ոչ դատաստան... Բայց դե խաչքարն արդեն վնասված էր... Ասածս ի՞նչ է՝ էդ հին մեթոդները չեն անցնելու... Թոխմախը, Զովունին, Եռաբլուրը... Լավ ման եկեք...»։
Իսկ մի գուցե այս ամենն արդյունք, հետևանք կամ նպատակային գործընթա՞ց է նրա, որ անզգուշաբար կամ լավ մտածված ասվում էր, թե տղաները զոհվել էին հանուն ոչնչի, որ խաղաղասիրություն է պետք դրսևորել ու պետք չէ կռվել թշնամի հարևանի հետ, որ հայրենիքը գրավել փորձող հակառակորդի զինվորականին սպանելը մարդասպանություն է և ա՞յլն։ Այլապես ինչպե՞ս հասկանալ այդ կնոջը վերագրվող այն արտահայտությունը, որ «անեծքն էր հանում»։ Սա ի՞նչ անտրամաբանական հեքիաթ է։ Ի՞նչ անեծք։ Ումի՞ց։ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորականների՞ց։ Ազգի կողմից հիշատակները փառավորվող ու հավերժացած, քաղաքացիական սրբադասված անմահների՞ց։ Այսինքն ուզում են մեր ու ապագա մարտունակ սերնդի գիտակցության մեջ մտցնել, որ պետք չէ կյանքը բացարձակ ու գերագույն արժեքների համար վտանգե՞լ, որ լավ բան չենք անում ու հայրենիքի պաշտպանությունը նզովյալ գո՞րծ է, ավելի լավ է փախնենք օտար երկրներ ու միայն մեր կյանքի վրա դողանք ու դա՞ է լավը։ Բա ի՞նչ անեծք ու ինչի համար։ Հանուն մարդկության, ազգի, հայրենիքի ու պետության համար արյուն ու քրտինք տված, պաշտպանած անձիք, ի գիտություն վախկոտ տխմարների, ապազգայինների ու անհայրենիք եսասերների, որոնք իրենց աշխարհաքաղաքացի են անվանում, ասեմ, որ նման անձիք պատմության մեջ մնում են որպես դրական կերպարներ ու սերնդե սերունդ հիշվում ու խնկարկվում են։ Այնպես որ՝ հիմար ու պիղծ գործողություններն առ ոչինչ են, մնայուն արժեքները մնալու են։ Մի արեք բաներ, որին հակադարձումը բումերանգ է դառնալու ձեզ համար, այլասերվածնե՛ր։
Վարկածս առայժմ ավարտեմ իմ լավ բարեկամ Կարեն Վերանյանի դիտարկումով. «Եռաբլուրի միջադեպով դրվել էր նախ ազգը բարոյալքելու, ապրիլյան ռազմական գործողությունների թեմատիկան քաղաքական շահադիտական նպատակներով ակտուալացնելու խնդիր. շուտով միգուցե նշմարվեն, ակտիվանան միջադեպի հետ առնչություն ունեցող ուժեր ... Չեմ բացառում, որ միջադեպը ունենա նաև արտաքին հետք` պայմանավորված վերջին շրջանում մեր երկրում արտաքին որոշ դերակատարների կողմից ուշադրության մեծացման հանգամանքով ...»։
Ամեն դեպքում հստակ է մի բան. այս վանդալիզմը իրավացիորեն համընդհանուր բարկություն և դժգոհություն պետք է առաջացներ նվիրյալ, ազգային դիմագիծ, արժանապատվության զգացում ու պետական մտածելակերպ ունեցող հանրության շրջանում։ Չշտապենք հստակ որևէ մեկին մեղադրելու այս ամենում, քանի չենք պատասխանել մեկ կարևոր հարցի. ՈՒՄ ԷՐ ՍԱ ՁԵՌՆՏՈՒ։
Հ.Գ. Հիշե՛ք, այս անմահ ու օրհնյալ տղաները, անկախ ձեր վանդալիզմից՝ դարեդար հավերժ ապրելու են, իսկ դուք անէանալու եք ու ձեր հետքն էլ չի մնալու պատմության մեջ։
Եռաբլուրում այլանդակված շիրիմաքարերի քանակը հուշում է, որ մեկ մարդու արած չէ
Անդադար մտածում եմ և ուսումնասիրում հրապարակված նյութերը։ Չեմ ուզում չվստահել պաշտոնական հաղորդագրությանը, բայց... Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց ներքին ձայնս ասում է, որ մի բան այն չէ։ Ունեմ վարկած, որը փորձում եմ դեպքերի, փաստերի հաջորդականությամբ դասավորել տրամաբանական շղթայի մեջ կամ փազլի քարերի դասավորությամբ՝ ստանալ ընդհանուր պատկերը։ Բայց դեռ ամբողջական չէ, դեռ հարցեր կան պարզելու ...
Այսքան արագ մեղավորի հայտնաբերումը, որը, պարզվում է, որ օրեր շարունակ, բազմաթիվ գերեզմանատներում օրը ցերեկով ինչ-որ մոգություններով է զբաղվել, բայց մինչ այժմ ոչ մեկ նրան չէր տեսել ոչ մի տեղ, բայց այսօրվա ահազանգից հետո, ժամեր անց՝ իսկույն հայտնաբերվեց։
Եռաբլուրում այլանդակված շիրիմաքարերի քանակը հուշում է, որ մեկ մարդու արած չէ։ Բացի դա, երևում է, որ ինչ-որ ընտրանքով է արվել։ Այնպես չէ, որ Եռաբլուրի ինչ-որ մի կողմից, ինչ-որ անկյունից մտել է պանթեոն ու իրար հետևից հաջորդող մի քանի շիրիմաքարերի վրա է այդ կինը մոգական ծես արել։
Օրինակ, այլանդակվել է լիբանանահայ դաշնակցական, Արցախյան Ազատամարտի առաջին սփյուռքահայ նահատակ Վիգեն Զաքարյանի շիրմաքարը, իսկ կողքի շիրմաքարերն անխաթար են մնացել։ Տեղեկացնեմ, որ Վիգենի շիրիմը Եռաբլուրի մեջտեղի մասերում է։ Հետո այլանդակվել են Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերից։ Ընդհանուր, ասում են՝ շուրջ 60 ազատամարտիկի ու զինվորականի շիրիմ... Չգիտեմ, եթե անվանական ցանկով պարզ լինի, թե որ շիրիմներն են, մի գուցե վերլուծելով շարժառիթներն էլ պարզ դառնան։
Այդ կինը, ինչպես պաշտոնական հաղորդման հիման վրա լրատվամիջոցներն են հայտնում, բազմաթիվ գերեզմաններում է դա արել։ Իրարից շատ հեռու գերեզմաններում, անտրամաբանական ինչ-որ մոտեցումով։ Ու այս ամենը՝ 51-ամյա մի կնոջ ձեռքով։ Ինչ-որ հավատս չի գալիս։
Իսկ մի գուցե տարբեր գերեզմանոցներում այլանդակել են, որ իրական թիրախը՝ «Եռաբլուրը» լղոզվի ընդհանուր պատկերի մեջ ու հստակ չտեսնենք, թե ով է, ովքեր են, ինչ ուժ կամ ուժեր են այս ամենի ետևում կանգնած ...
Հեշտ է այս ամենը բարդել մի կիսախելագար մոլեռանդ-սնոտիապաշտի վրա ու թեման արագ փակել։ Նման ոճի մասին հետաքրքիր գրառում է արել Զաքար Խոջաբաղյանը. «Բարեկամներիցս մեկը պատմում էր, որ Ամերիկայում հայերը խաչքար էին տեղադրել։ Ինչ-որ ժամանակ անց՝ մի հոգի դրած ջարդում էր էդ քարը։ Դե մինչև ոստիկանություն բան, վերջը... եկան, բռնեցին էդ վանդալին, պարզվեց, «գժի թուղթ» ունեցող մի հրեա էր... Դե բնական է, մեղմացուցիչ հանգամանքներով, ոչ դատ, ոչ դատաստան... Բայց դե խաչքարն արդեն վնասված էր... Ասածս ի՞նչ է՝ էդ հին մեթոդները չեն անցնելու... Թոխմախը, Զովունին, Եռաբլուրը... Լավ ման եկեք...»։
Իսկ մի գուցե այս ամենն արդյունք, հետևանք կամ նպատակային գործընթա՞ց է նրա, որ անզգուշաբար կամ լավ մտածված ասվում էր, թե տղաները զոհվել էին հանուն ոչնչի, որ խաղաղասիրություն է պետք դրսևորել ու պետք չէ կռվել թշնամի հարևանի հետ, որ հայրենիքը գրավել փորձող հակառակորդի զինվորականին սպանելը մարդասպանություն է և ա՞յլն։ Այլապես ինչպե՞ս հասկանալ այդ կնոջը վերագրվող այն արտահայտությունը, որ «անեծքն էր հանում»։ Սա ի՞նչ անտրամաբանական հեքիաթ է։ Ի՞նչ անեծք։ Ումի՞ց։ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորականների՞ց։ Ազգի կողմից հիշատակները փառավորվող ու հավերժացած, քաղաքացիական սրբադասված անմահների՞ց։ Այսինքն ուզում են մեր ու ապագա մարտունակ սերնդի գիտակցության մեջ մտցնել, որ պետք չէ կյանքը բացարձակ ու գերագույն արժեքների համար վտանգե՞լ, որ լավ բան չենք անում ու հայրենիքի պաշտպանությունը նզովյալ գո՞րծ է, ավելի լավ է փախնենք օտար երկրներ ու միայն մեր կյանքի վրա դողանք ու դա՞ է լավը։ Բա ի՞նչ անեծք ու ինչի համար։ Հանուն մարդկության, ազգի, հայրենիքի ու պետության համար արյուն ու քրտինք տված, պաշտպանած անձիք, ի գիտություն վախկոտ տխմարների, ապազգայինների ու անհայրենիք եսասերների, որոնք իրենց աշխարհաքաղաքացի են անվանում, ասեմ, որ նման անձիք պատմության մեջ մնում են որպես դրական կերպարներ ու սերնդե սերունդ հիշվում ու խնկարկվում են։ Այնպես որ՝ հիմար ու պիղծ գործողություններն առ ոչինչ են, մնայուն արժեքները մնալու են։ Մի արեք բաներ, որին հակադարձումը բումերանգ է դառնալու ձեզ համար, այլասերվածնե՛ր։
Վարկածս առայժմ ավարտեմ իմ լավ բարեկամ Կարեն Վերանյանի դիտարկումով. «Եռաբլուրի միջադեպով դրվել էր նախ ազգը բարոյալքելու, ապրիլյան ռազմական գործողությունների թեմատիկան քաղաքական շահադիտական նպատակներով ակտուալացնելու խնդիր. շուտով միգուցե նշմարվեն, ակտիվանան միջադեպի հետ առնչություն ունեցող ուժեր ...
Չեմ բացառում, որ միջադեպը ունենա նաև արտաքին հետք` պայմանավորված վերջին շրջանում մեր երկրում արտաքին որոշ դերակատարների կողմից ուշադրության մեծացման հանգամանքով ...»։
Ամեն դեպքում հստակ է մի բան. այս վանդալիզմը իրավացիորեն համընդհանուր բարկություն և դժգոհություն պետք է առաջացներ նվիրյալ, ազգային դիմագիծ, արժանապատվության զգացում ու պետական մտածելակերպ ունեցող հանրության շրջանում։ Չշտապենք հստակ որևէ մեկին մեղադրելու այս ամենում, քանի չենք պատասխանել մեկ կարևոր հարցի. ՈՒՄ ԷՐ ՍԱ ՁԵՌՆՏՈՒ։
Հ.Գ. Հիշե՛ք, այս անմահ ու օրհնյալ տղաները, անկախ ձեր վանդալիզմից՝ դարեդար հավերժ ապրելու են, իսկ դուք անէանալու եք ու ձեր հետքն էլ չի մնալու պատմության մեջ։
Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից