Կարծիք

01.08.2019 13:44


Բանակը խցկում են մասնավոր շահի ոլորտ

Բանակը խցկում են մասնավոր շահի ոլորտ

«Հայաստանի խոհարար֊զինծառայողները մասնակցելու են Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր 2019» մրցաշարի «դաշտային խոհանոց» մրցաձևին»,֊հաղորդում է ՊՆ կայքը։

Արդյոք սա կլինի՞ հայ խոհարար֊զինվորականների վերջին մասնակցությունը, քանի որ բանակում սննդի ապահովումը տրվում է մասնավոր ընկերություններին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ երեք զորամասում արդեն մասնավոր ընկերություններն են սնունդը կազմակերպում, և որ երեք տարի անց բոլոր զորմասերում մասնավորեցված կլինի սննդի կազմակերպումը։ Նաև ասաց՝ քանի որ Հայաստանում այդքան մասնավոր ընկերություններ չկան, դրսից են հրավիրում ընկերություններ, որ հայկական բանակում կերակրեն զինվորներին։ Այսինքն, արտասահմանյան ինչ-որ մասնավոր ֆիրմաներ հայկական բանակ են մտնելու ու հայ զինվորների համար ճաշ են պատրաստելու։

Թե՞ ՊՆ֊ն զինվորական խոհարարական հաջորդ մրցույթին արտասահմանյան ընկերություններ է ուղարկելու, ասենք՝ Tavuk pilav ռեստորանը կներակայցնի հայկական բանակը խոհարար֊զինծառայողների միջազգային մրցույթին։

Հայաստանում, կարծես, միայն բանակն է մնացել, որ ոչ թե անձնական շահի, այլ ընկերային կամ համայնական գաղափարի վրա է կառուցված, և եթե բանակում կոռուպցիա է լինում, ապա այն նահանջ է բանակի բուն էությունից։ Բայց կոռուպցիայից շատ ավելի արմատական նահանջ է, բանակի էությանը ուղղակի հարված է զինվորական հասատատությունների մասնավորեցումը։

Ըստ այս ազատականության՝ երբ բանակի հաշվին հարստանում է սպան, կոռուպցիա է, վատ է, իսկ երբ հարստանում է մի մասնավոր անձ, ընդ որում շատ ավելի, Տոնոյանը ասաց, թե սննդի ծախսերը ավելացնելու են, նորմալ է, լավ է։

Փաշինյանական կառավարությունը փշրում է նաև բանակում ընկերային գաղափարը՝ խցկելով այնտեղ նյութական շահով առաջնոդրվող մասնավոր ընկերություններ։
Կառավարելու ամենահեշտ ձևն է ընտրված. բանակում սննդի կազմակրպումը բարելավելու, որակը բարձրացնելու փոխարեն, այն կտրում, տալիս են մասնավոր ընկերությունների, որը միայն փողի խաթեր է սննդի որակը ապահովելու։
Բայց եթե մեկը փողի խաթեր է ապրում, ապա բացառված չէ, որ ոչ միայն սննդով զբաղվի։

Լրացում.
Արդյոք իշխանությունը միայն իր գործը թեթևացնելու համա՞ր է մասնավորցրել սնունդը, թե՞ նաև կառավարման լծակներն օգտագործում է իր գաղափարախոսությունը տարածելու համար. Բանակի ներսում բարեփոխումներ անելով էլ կարող էին սննդի որակը բարձրացնել (ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում է, ուր բանակը որակյալ սնունդ է կազմակերպում), սակայն չեն արել, և սննդի կազմակերպումը մասնավորեցնելով են բարձրացրել որակը, որ հանրության մեջ պրոպագանդեն իրենց նեոլիբերալ գաղափարները։

Իհարկե, բանակում անորակ սնունդ տալու ժամանակ, երբ անցում է կատարվում մասնավոր ձեռնարկությամբ որակով սնունդին, զանգվածները ողջունում են փոփոխությունը՝ առարկություններին պատասխանելով՝ թե կարևորն այն է՝ զինվորը որակյալ սնունդ ստանա։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը