Կարծիք

01.08.2019 19:18


Կրուտիտ, մուտիտ, սուտիտ... ու գանգատ չի լինի, քանի որ Անասունը մնում է Անասուն

Կրուտիտ, մուտիտ, սուտիտ... ու գանգատ չի լինի, քանի որ Անասունը մնում է Անասուն

-Ուրեմն դուք, ընկերնե՛ր,-ասաց Զռանը,-արդեն լսե՞լ եք, որ մենք՝ խոզերս, անկողնու մեջ ենք քնում: Իսկ ի՞նչ կա որ: Դուք, իհարկե, չէի՞ք կարծում, թե երբևէ օրենք է եղել անկողինների դեմ: Անկողին պարզապես նշանակում է քնելու տեղ: Խոտի խուրձը գոմում, փաստորեն, նույնպես անկողին է: Օրենքը սավանով անկողնու դեմ է, որը մարդու հնարքն է: Մենք հանել ենք տան անկողինների սավանները և քնում ենք վերմակների միջև: Պետք է ասել, որ դրանք շատ հարմարավետ անկողիններ են: Սակայն ոչ ավելի, քան մեզ հարկավոր է, ընկերնե՛ր, հաշվի առնելով մեզնից պահանջվող մտավոր աշխատանքը: Դուք հո չե՞ք ուզում մեզնից խլել մեր հանգիստը, ընկերնե՛ր: Դուք չեք հանդուրժի, որ մենք հոգնածության պատճառով թերանանք մեր պարտականություններում: Ձեզանից ոչ մեկն, իհարկե, չի ցանկանում Ջոնզի վերադարձը, այդպես չէ՞: /Ջորջ Օրուել, Անասնաֆերմա/

Ոչ մի գանգատ չի լինի, բնականաբար: Իհարկե չի լինի՝ պատվիրանը, օրենքը, իրավունքը ոնց ուզում ես փոխի, մեկնաբանի, շներին քսի տուր, քեզ երևույթն ինչպես պետք է մեկնաբանիր... վախեցրու վերադարձով...

Կրուտիտ, մուտիտ, սուտիտ... ու գանգատ չի լինի, քանի որ Անասունը մնում է Անասուն... Հանճարեղ ես Օրուել...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը