Հայ-թուրքական արձանագրությունների հարցում վաղուց հասունացած ճիշտ որոշումների ժամանակը ավելի է հասունացել և դարձել առարկայական: Նախ «ողջամիտ ժամկատները» պետք է փոխարինվեն «հստակ ժամկետով», որը Հայաստանը պետք է, որպես վերջնագիր, ներկայացնի Թուրքիային: Այդ հստակ ժամկետը, որի ընթացքում Թուրքիան կամ պետք է վավերացնի արձանագրությունները կամ փաստացի պետք է բացի հայ-թուրքական սահմանն ու հաստատի դիվանագիտական հարաբերություններ, կարող է լինել առաջիկա մեկ-երկու ամիսը, բայց ոչ ավելին: Եվ Հայաստանի նախագահը պետք է հայտարարի, որ եթե այդ հստակ ժամանակահատվածում Թուրքիայի կողմից չկատարվեն նշված քայլերը, Հայաստանը հետ կկանչի արձանագրություններում դրված իր ստորագրությունը, որի համար և ողջ պատասխանատվությունը կկրի Թուրքիան՝ բնականոն հարաբերությունների հաստատման գործընթացը արհեստականորեն ձգձգելու, հրապարակայնորեն նախապայմաններ առաջադրելու և հայության հանդեպ սպառնալիքների տեղալու համար, ինչը և հակասում է ստորագրված արձանագրությունների բովանդակությանն ու ոգուն:
Այս նախաձեռնության համար, բնականաբար, Հայաստանի նախագահի ինքնուրույն քայլերը կաշկանդված են երեք աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից: Եվ նախագահ Ս.Սարգսյանը, թերևս, պետք է ունեցած լինի համապատասխան ճկունությունը՝ գործընթացից հետ քայլ անելու համար ապահոված լինելու այդ աշխարհաքաղաքական կենտրոնների հավանությունը կամ, գոնե, ըմբռնումը: Եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարցում դա բավականին դժվար է, Ռուսաստանի հարցում, թերևս, համաձայնություն ստանալը առավել դյուրին է: Եվ ինչքան էլ պնդենք, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում աշխարհը, բացի Ադրբեջանից, միակարծիք է, այնուամենայնիվ, այդ սահմանի բաց լինելը ներկա փուլում առավել ձեռնատու է հենց ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, ինչպես նաև Հայաստանին, բայց ոչ այս արձանագրությունների վավերացման գնով: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է մտածի գործընթացից օր առաջ դուրս գալու մասին՝ առանց վնասելու իր միջազգային վարկը:
Ռուսաստանը, բացի որոշակի տնտեսական շահից, գլոբալ նախագծումներում իր տված համաձայնությունների, գուցե և՝ խոստումների կատարումից և իր ռազմավարական դաշնակից Հայաստանի համար ավելի բարվոք վիճակ ապահովելու ենթադրվող ցանկությունը բավարարելուց, գրեթե ոչինչ չի ստանում հայ-թուրքական բաց սահմանից: Ընդհակառակը, նա իր համաձայնությամբ նպաստավոր պայմաններ է ստեղծում իր մրցակիցների համար՝ ներխուժելու Հարավային Կովկաս և այնտեղից Արևմուտք փոխադրելու հարավկովկասյան, միջինասիական, իրանական հարստությունները՝ խողովակաշարերով, երկաթգծերով, ավտոճանապարհներով և Թուրքիայի սևծովյան նավահանգիստներով: Բաց սահմանները հարավկովկասյան հանրապետություններին հնարավորութուն կտան ստանալու առավել ինքնուրույնություն և խուսանավելու հնարավորություններ, ինչպես նաև կմեծացնեն նրանց, նաև Թուրքիայի, ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը:
Վաշինգտոնում Օբաման, անկասկած, հորդորել է Ս. Սարգսյանին և Թ. Էրդողանին շարունակելու արձանագրութունների վավերացման ջանքերը, ինչը կապահովի ոչ միայն ԱՄՆ-ի այս ծրագրով ակնկալվող շահերի իրականացումը կամ, գոնե, դրանց չմահանալու փաստն ու հեռանկարը, այլև այն, որ ապրիլի 24-ին Օբաման չարտասանի «Ցեղասպանություն» բառը, ինչը առիթ կհանդիսանա, որ Թուրքիան ինքը հետ կանչի իր ստորագրությունը՝ դրված ցյուրիխյան արձանագրությունների տակ և կոշտացնի ԱՄՆ-ի հետ վարվող իր քաղաքականությունը: Արձանագրությունների վավերացման կամ չվավերացման հարցում ԱՄՆ-ն Հայաստանի և Թուրքայի վրա ազդելու համար իր զինանոցում է դեռ պահում է 252-րդ բանաձևի՝ Կոնգրեսի օրակարգ մտցնելու կամ չտմցնելու խաղաքարտը: Եթե Թուրքիան շարունակի համառել էլի ինչ-որ անորոշ ժամանակ, մեծանում է այդ բանաձևի՝ Կոնգրեսի օրակարգում հայտնվելու հավանականությունը, եթե Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը, նվազում է այդ բանաձևի՝ Կոնգրես հասնելու հնարավորությունը:
Այնուամենայնիվ, Հայաստանը, կարծեք, պատրաստվում է դուրս գալու գործընթացից և այդ հարցում, գուցե, արդեն կամ ի սկզբանե առկա է Ռուսաստանի համաձայնությունը, ինչը Հայաստանի համար, եթե նույնիսկ ոչ մի ձևով կոմպլեմենտար չի թվում, այնուամենայնիվ, բավարար է կտրուկ որոշում կայացնելու համար:
Սպասենք հայոց նախագահի կամքին՝ տեսնելու, արդյո՞ք նա կօգտագործի հայոց համախմբման և սխալները չեզոքացնելու այս ընձեռված հնարավորությունը՝ ապրիլ 24-ից առաջ և, հատկապես, հետո, թե՞ ողջամիտ անժամկետներին կթողնի շարունակելու՝ հայությանը ոչ մի երազված տեղ չտանող իրենց երթը:
Ճիշտ որոշումների ժամանակը

Արտակ Սարգսյան
պատմաբան