Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը Քոչարյանի գործով իր կայացրած որոշումներին ի պատասխան հետապնդում է. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)
Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղարդանք առաջադրելն սկսվեց դատավորի վարույթում գտնվող բոլորին հայտնի հնչեղ գործով իր կողմից կայացված երկու որոշումներից հետո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Նա ասաց, որ ցավով է դա նշում, չէր ցանականա, որ նման բան լիներ, որ ինքն էլ այդ երևույթի մասին խոսեր: «Սակայն Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը ևս մեզ ստիպեց փաստել, որ սա պարզապես Ռոբերտ Քոչարյանի գործով իր կայացրած որոշումներին ի պատասխան հետապնդում է, այդ որոշումների ամբողջ խրոնոլոգիան դրա վկայությունն է՝ սկսած սույն թվականի փետրվարից, երբ մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել դատավորի դեմ, և, օրինակ, որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու, քրգործի հարուցումը մերժելու մասին, որը բողոքարկվել էր դատախազին և որոշումը մնացել էր ուժի մեջ, բողոքարկվել էր առաջին ատյանի դատարանին ու մնացել էր ուժի մեջ, որից հետո եկավ մայիսի 18-ը, և երեք օր անց դատախազի որոշմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացվեց ու հարուցվեց քրեական գործ»,-նշեց նա ու հավելեց.
«Այս ընթացքը բավական կլիներ փաստելու համար, թե ինչ է իրականում տեղի ունենում, բայց դրանից հետո ծավալվող իրադարձությունները՝ մեր գնահատմամբ, անհիմն որոշման վրա դատավորի ու նրա օգնականի աշխատասենյակների խուզարկության, ինչպես նաև քարտուղարի աշխատասենյակի չթույլատրված խուզարկության ընթացքը, հուշում են, որ, այո՛, միանշանակ գործ ունենք բոլորովին այլ պրոցեսի հետ, քան պիտի լիներ իրավական հարթության մեջ»,-ասաց նա:
Վարոսյանի խոսքով՝ իր համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու, օրինակ, քննիչը խուզարկության ժամանակ հայտնաբերում է մի փակ ծրար, որի վրա գրված է Ռուբեն Սահակյան, ու նշված է դատական նիստի օր:
«Դրանից հետո պարզաբանում ենք ստանում, որ դա Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանների կողմից տրված էլեկտրոնային կրիչներն են, որոնք պարունակում են ինչ-որ տեսանյութեր, որոնք գործի համար նշանակություն ունեն և որոնք, սակայն, դատավոր Գրիգորյանը շատ ճիշտ է արել, որ չի հետազոտել այդ փուլում: Նա կողմերի կարծիքը հարցնելուց հետո ծրարավորել է և հայտարարել՝ դրան կանդրադառնա դատավարության համապատասխան փուլերում և այդպես փակ ծրարով էլ, բնականաբար, մնացել է աշխատասենյակում: Ծրարը բացվել է, այդ կրիչները տեղադրվել են համապատասխան համակարգչի մեջ, պարզվել է, որ այնտեղ իրոք հայնաբերվել են տեսանյութեր, որոնք վերաբերվում են «Մարտի մեկի», գործերին ինչպես նաև արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրին, վերաբերվում են նաև մարտի մեկին, երկուսին տեղի ունեցած մի շարք իրադարձություններին»,-ասաց նա և հավելեց, որ դրանից հետո այդ կրիչն առգրավվել է քննիչի կողմից:
Վարոսյանի ներկայացմամբ՝ հաջորդ կրիչը վերաբերել է Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունների էլեկտրոնային տարբերակը: Նա նշեց, որ այդ կրիչն էլ է եղել նույն ծրարում, որը փակ է եղել, որ դատավորն էլ դրանից չօգտվի:
«Հիմա բնական հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի քաղաքացի Փանոսյանի բողոքը, որի հիման վրա հարուցվել է այս քրեական գործը «Մարտի մեկի» իրադարձությունները պարունակող կրիչների հետ: Ավելին, ցավով պետք է նշեմ, որ հետագայում այդ կրիչների վերաբերյալ ևս նշանակվել է համապատասխան փորձաքննություն, թե ինչեր են դրանք պարունակում, նախկինում ջնջված ֆայլեր դրանց վրա առկա են, թե ոչ: Այստեղ նաև ռեալ վտանգ կա, քանի որ դրանք նաև այլ գործերով փաստաբաններին պատկանող կրիչներ են, ապա, հնարավոր է, նաև միջամտություն լինի փաստաբանական գաղտնիքին այլ գործերով»,-նշեց նա:
Ըստ Վարոսյանի՝ այս գործելաոճն անթույլատրելի է: Նրա կարծիքով՝ պետք չէր ընդհանրապես նման միջամտություն իրականացնել: «Ես չեմ ցանկանում անդրադառնալ Ռոբերտ Քաչարյանի գործին, բայց ինչո՞ւ է լրացուցիչ անգամ հնարավորություն տրվում Քոչարյանի պաշտպանական խմբին ևս մեկ խախտման մասին բարձրաձայնել, ինձ համար դա անհասկանալի է»,-ասաց նա:
Հարցին՝ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա ի՞նչ գործողություններ են կատարվել և ի՞նչ կարծիք ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Դավիթ Գրիգորյանը, Վարոսյանը պատասխանեց. «Մենք այս պահին փորձում ենք զերծ մնալ նախաքննության ընթացքում մեզ հայտնի դարձած կոնկրետ նախաքննական արձանագրություններից, մեզ հայտնի դարձած տեղեկությունների մասին վերլուծություններ անելուց, բայց ես կարծում եմ՝ այն ամենն ինչ ես ներկայացրեցի, արդեն եզրահանգումներ անելու համար բավարար են: Գրիգորյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, որ անգամ առկա բովանդակությամբ որևէ հանցագործության տարր չի պարունակում մեղադրանքը, բացի այդ՝ նա հրաժարվել է նաև ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ սա ինքը գնահատում է որպես հետապնդում, որն ուղիղ կապված է մեկ այլ գործով իր կայացրած երկու որոշումների հետ»: