Կարծիք

31.07.2019 20:28


Ու սրա վերջը վատ է լինելու փրփուրներից կառչող «մերկ թագավորի» համար

Ու սրա վերջը վատ է լինելու փրփուրներից կառչող «մերկ թագավորի» համար

Թագավորը մերկ է

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա ծիծաղելիության աստիճան անհեթեթ մի գործ կարել տալով` Փաշինյանն անցավ տարրական ողջամտության բոլոր սահմանները. ցույց տվեց, որ փաստաբանական հանրությունը չէր սխալվում` Գրիգորյանին, ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ ազատ արձակած Ալեքսանդր Ազարյանին Հայաստանի լավագույն դատավորներից մեկը համարելով։

Պետք չէ խորաթափանց լինել` հասկանալու համար, որ դատավորի մասնագիտական գործունեության մեջ «կրիմինալ» գտնելու դեպքում ձեռքը չէին գցի մեկ անգամ մերժված «պաշտոնական կեղծիքի» փրփուրներին, որի մասին լուրջ դեմքով հայտարարում է դատախազությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Ալեքսանդր Ազարյանի կենսագրության մեջ «մութ կետեր» գտնելու դեպքում չէին բռնվի «գրագողության» կեղծ մեղադրանքից։

Ու սրա վերջը վատ է լինելու փրփուրներից կառչող «մերկ թագավորի» համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը