Կարծիք

16.04.2010 13:54


Նոր գինու և հին տիկերի մասին

Նոր գինու և հին տիկերի մասին

Սարգսյանի և Էրդողանի Վաշինգտոն այցից հետո (12-13 Ապրիլի, 2010թ.) վերջնականապես պարզ դարձավ, որ թուրք-հայկական արձանագրությունները մեռած են: Մենք՝ հայերս, մի լավ խոսք ունենք. «մեռած ա, թաղած չի»: Հենց այս բառերով էլ կարելի է բնութագրել չարաբաստիկ արձանագրությունների վիճակը: Այսուհանդերձ, եթէ մեկն ասի, որ այդ արձանագրություններն ի սկզբանե մեռելածին էին, ես չեմ առարկի:
Բա հիմա ի՞նչ անենք: Ես կարծում եմ, որ կարիք կա ոչ միայն արմատապես փոխելու մեր արտաքին քաղաքականությունը, այլև կենսական անհրաժեշտություն է վերարժևորել դրա հիմքերը – ինքնին գործողության քաղաքականությունը պետք է  փոխարինվի վերջնարդյունքի քաղաքականությամբ: Ի՞նչ է սա նշանակում իրական քաղաքականության մէջ: Սա նշանակում է Հայաստանի հանրապետության անվտանգության եւ բարօրության համար բավարար կարելիությունների ստեղծում:
Այսինքն՝ Հայաստանի և հայերի նկատմամբ իրականացված բոլոր սխալների շտկում:
Մենք ուրիշ այլընտրանք չունենք: Սա է այն միակ ուղին, որով մենք մեր տեղը կարող ենք ապահովել գլխակորույս առաջ ընթացող աշխարհում: Մենք այլևս կիսատ-պռատ գործեր անելու ժամանակի ճոխությունը չունենք:
Ճիշդ ուղղությամբ առաջին քայլն արված է: Նախագահ Սարգսյանի այցն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի դամբարանին մեծ խորհուրդ ունի: Թեև դեռեւս բազում են անորոշությունները, սակայն արդեն մի բան պարզից էլ պարզ է. Այլևս հնարաւոր չէ հայ-թուրքական հարաբերություններում ունենալ այն կիսաքուն վիճակը, որ ունեինք մինչև արձանագրությունները: Ներկայումս մենք ունենք էապէս տարբեր իրավիճակ եւ որակապես նոր մարտահրավերներ: Հետեւաբար մենք պետք է գործենք ըստ այդմ: Մենք միանգամայն նոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք: Չէ որ ասուած է. «Եվ ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս(Ավետարան ըստ Մարկոսի, 2.22)»։  Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարաւորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին:

Արա Պապյան,

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը