Կարծիք

31.07.2019 11:36


Ուստիան & Քաջ Նազար

Ուստիան & Քաջ Նազար

Հայ ժողովուրդը դեռ ընտրություն չի կատարել իր էպոսի հարցում: Սասունցի Դավի՞թ, թե՞ Քաջ Նազար:

Ավելին՝ դեռ չի կողմնորոշվել, թե Նազարի ո՞ր տարբերակն է իր համար ավելի հոգեհարազատ՝ Հովհաննես Թումանյանի՞ հեքիաթում գրածը, թե՞ հետագայում Դերենիկ Դեմիրճյանի պիեսում նկարագրվածը:

Հստակություն չկա նաև Ուստիանի հարցում: Հայ ժողովուրդը դեռ փնտրտուքի մեջ է, թե որ սցենարային զարգացումն է ճիշտ:

Մի տարբերակով Ուստիանը գալիս է պալատ, տեղն է դնում դուրսպրծուկ և վախկոտ ամուսնուն և Քաջ Նազարին տանում «բարի» էշով երթևեկելու ժամանակներ: Մյուս տարբերակով Ուստիանը գալիս է պալատ, նստում Նազարի կողքը, մնում պալատում, փող աշխատում և էշի տեղ դնում հպարտ հպատակներին:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը