Կարծիք

31.07.2019 11:10


Քոչարյանն այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը

Քոչարյանն այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը

Մի քանի օր առաջ լրացավ Արցախի 1-ին, Հայաստանի 2-րդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։

«Ղեկավարի համար վախկոտությունը մի քիչ վտանգավոր կատեգորիա է: Թիկունքում զգում ես, որ կա մի ժողովուրդ, չափազանց հետաքրքիր պատմություն ունեցող ժողովուրդ: Կա մի երկիր, որը ծավալով մեծ չէ, բայց հոգևոր արժեքների առումով և բովանդակությամբ հզոր է»։ Ռոբերտ Քոչարյան:

Սա ուժեղ մարդու, իրական ղեկավարի, երկրի համար մտահոգ մարդու խոսք է: Մարդ, ով եղել է պատերազմ հաղթող նախագահ Արցախում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել: Մեկ բան ինձ համար հստակ է՝ նախագահ Քոչարյանն այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։

Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի հերոսներից մեկը։ Ուրեմն պարզ է, որ նա պետք է ենթարկվեր ճմշման հզոր ալիքի մի մարդու կողմից, ով ապաշնորհ է, ով չի կարողանում տնտեսություն բարձրացնել, ով սեպեր է խրում և՛ արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում, և՛ Արցախի ու Հայաստանի միջև, և, ի վերջո մարդ, ով պարզապես հասարակ դասալիք է, ու չունի որևէ պատկերացում բանակի ու ռազմական գործի մասին: Եվ մի կարևոր փաստ էլ՝ մարդ, ով պարզունակ հիշաչար է, ու տառապում է վրեժխնդրության մոլուցքով:

Հ.Գ. Պարոն նախագահը արժանի չէ նման վերաբերմունքի, և անթույլատրելի է նման վերաբերմունքը: ԵՎ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը և արդարադատությունը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի նրա բարի համբավը և իրավունքները:
Նախագահ Ռ. Քոչարյանը, քաղաքական բանտարկյալ է:

Հ.Գ.Գ. Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ:
Ռոբերտ Քոչարյան:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը