166 չբացահայտված սպանություն. Տեր-Պետրոսյանի արյունոտ իշխանությունը
Politik.am-ը գրում է․ «Նոր իշխանությունները հաճախ են խոսում վեթինգի անհրաժեշտության մասին։ Վեթինգի անհրաժեշտությունը նրանք հիմանավորում են այն փաստով, որ նորանկախ Հայաստանում բազմաթիվ հնացագործություններ են կատարվել, այդ թվում սպանություններ, որոնք չեն բացահայտվել կամ իրական հանցագործները չեն պատժվել։
Իշխանությունները որքան էլ զարմանալի է խոսում են միայն վերջին 20 տարիների չբացահայտված հանցագործությունների մասին։ Իհարկե որևէ մեկը չի պնդում, որ վերջին 20 տարիներին չպացահայտված հանցագործություններ չեն եղել, ավելին մենք պնդում ենք, որ եղել են, բայց Հայաստանի պատմությունը միայն վերջին 20 տարիներով չի սահմանափակվում։
Հայաստանն իրականում առավել արյունալի ժամանակներ է տեսել, որոնց մասին նոր իշխանությունները չեն խոսում, քանի որ խոսքը իրենց քաղաքական հայրերին է վերաբերվում։ Վերջերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն տրամադրված տեղեկությունների հիման վրա հրապարակել էր զեկույց, ըստ որի Հայաստանի նորանկախ պատմության ամենաարյունալի տարին եղել է 1992 թվականը, երբ նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ըստ զեկույցի 1992 թվականի 166 սպանություն է տեղի ունեցել, որոնք չեն բացահայտվել։ Ավելին անգամ անհայտ են այն հանգամանքները, որով այս սպանություններին առնչվող քրեական գործերը կարճվել են ու հանցագործները չեն բացահայտվել։
90-ականներին հայաստանում ապրողները քաջածանոթ են սպանությունների ձեռագրերին։ 166 սպանվածների մեծ մասը պետական խոշոր հիմնարկ ձեռնարկությունների տնօրեններ են եղել, ովքեր դեմ են եղել ձեռնարկության մասնավորեցմանը։ Սովորաբար ձեռնարկությունների տնօրենների սպանությունից հետո այդ ձեռնարկությունները կամ թալանվում էին, կամ կոպեկներով հայտնվում Տեր-Պետրոսյանական իշխանության ներկայացուցիչների ձեռքին։ Այս սպանությունների միջոցով հնարավոր եղավ Հայաստանի հզոր ձեռնարկությունները մասնավորեցման ճանապարհով ոչնչացնել և երկրի տնտեսությանը, պաշտպանական հնարավորություններին աննախադեպ հարված հասցնել։
Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կատարվել են նաև տասնյակից ավել քաղաքաակն սպանություններ, որոնք ևս մնացել են չբացահայտված։ Սպանվել են հրամանտարներ, քաղաքական, քաղաքական հասարակական գործիչներ, որոնք դեմ էին օրվա ՀՀՇ-ական իշխանություններին։
Եվ եթե իրականում իշխանությունները նպատակ ունեն բացահայտել չբացահայտված սպանությունները, ապա պետք է սկսել 90-ականների սկզբից։ Հակառակ պարագայում կստացվի, որ նոր իշխանությունները հովանավորում են Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին հանցագործություններ իրականացրած անձանց, որոնց մի մասն ի դեպ այս պահին էլ իշխանության մաս է կազմում»։