Կարծիք

30.07.2019 15:00


Տպավորություն է, որ գործող իշխանությունները լծվել են իրենց իսկ կողմից տարիներ շարունակ ստեղծված միֆերի ջախջախմանը

Տպավորություն է, որ գործող իշխանությունները լծվել են իրենց իսկ կողմից տարիներ շարունակ ստեղծված միֆերի ջախջախմանը

Մոտս տպավորություն է, որ գործող իշխանությունները լծվել են իրենց իսկ կողմից տարիներ շարունակ ստեղծված միֆերի ջախջախմանը։

Տարիներ շարունակ մեր ականջներին կախում էին, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուս օլիգարխները միլիարդներ են կուտակել պետության հաշվին, բայց երբ դա ապացուցելու հնարավորություն ստացան, բան դուրս չի գալիս։ Համոզում էին հասարակությանը, որ դատական համակարգը ոտքից գլուխ փտած է, և որ բոլորին անխնա պետք է վեթինգի ենթարկել, բայց անգամ վենետիկյան հանձնաժողովը դրանում չհամոզվեց, քանի որ հիմնավոր փաստեր չկարողացան բերել։ Ասում էին, որ իրենց ժամանակ կոռուպցիա չի կարող լինել, Դավիթ Սանասարյանը հակառակն ապացուցեց։ Պնդում էին, որ երկիրը օլիգարխների պատճառով չի զարգանում, բայց պարզվեց, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը հենց նրանց շնորհիվ լավ էլ աշխատում է, և կապ չունի, թե ինչ ճանապարհով են գոյացել այդ գումարները։ Եվ այդպես շարունակ։

Հիմա էլ հերթը հասավ, ըստ նրանց պրոպագանդայի, «ամենակոռումպացված» դատավոր Դավիթ Գրիգորյանին, ում դեմ, փաստորեն, ոչինչ չկարողացան գտնել՝ չնայած տարածված միֆերին, ու ստիպված են, ըստ էության, մեղադրանք առաջադրել նիստը տեղափոխելու համար։

Հարգելինե՛րս, ախր, արդեն բոլոր անհրաժեշտ լծակները, ռեսուրսները ունեք, մարդիկ ձեզ վստահում են, լեգիտիմ եք, բա ապացուցեք, որ ձեր կողմից տարածված միֆերի գոնե 0,1%–ը ճիշտ է։ Թե չէ մի բան էիք ասում, բայց լրիվ ուրիշ բաների համար եք մարդկանց դատում, գործեր «կարում», կամ չեք «կարում», քանի որ որոշում եք, որ ճիշտը, կներեք արտահայտությանս հանար, «կթելն է»։

Ասածս ինչ է, միֆերը, իհարկե, լավ բան են, բայց միշտ պետք է հաշվի առնել, որ մի օր կարող է ապացուցելու կարիք ունենաս, և պարզվի, որ «թագավորը մերկ է»։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը