Կարծիք

30.07.2019 14:32


Ավաղ ու ափսոս, որ մի «խիզախ» գրառում անելու նպատակով ջախջախում եք ձեր թիմային մոտեցումը (լուսանկար)

Ավաղ ու ափսոս, որ մի «խիզախ» գրառում անելու նպատակով ջախջախում եք ձեր թիմային մոտեցումը (լուսանկար)

Ազգային ժողովի նախագահի կինը, բացի «զոնծիկով ախռանիկ» (անձրևանոցով թիկնապահ) պահելը, նաև ակտիվ զբաղվում է քաղաքականությունով:

Արդյոք այս գրառումը նշանակո՞ւմ է, որ նա անաչառ պետական գործչի կին է, իհա՛րկե, ոչ, արդյոք նշանակո՞ւմ է, որ նա Ստամբուլյան կոնվենցիային կողմ է, միանշանակ, այո:
Մի բան եմ ուզում, որ պարզ լինի ՔՊ-ի անդամներին և նրանց սատարողներին` երբ ի գործ են դրվում տիկին Աբաջյանի գրառման մեջ տեղ գտած համեմատականները, բյուրեղյա պարզություն է ստանում այն փաստը, թե ինչ մոտեցում ունեն նրանք այդ կոնվենցիայի վերաբերյալ, նաև պարզ է դառնում, որ իմքայլական պատգամավորների բոլոր մանկական թոթովանքները առ այն, որ նրանք չունեն մոտեցում և դեռ «չեն քննարկել» նշված կոնվենցիան, դառնում են տարրական սուտ և պատասխանատվությունից խուսափելու փորձ:

Ավաղ ու ափսոս, որ մի «խիզախ» գրառում անելու նպատակով ջախջախում եք ձեր թիմային մոտեցումը: Հուսով եմ, որ միայն այդ հարցում եք այդպես սայթաքել:

Կարծում եմ, որ բոլոր կասկածողները ստացան իրենց հուզող հարցի պատասխանը` ԱԺ մեծամասնությունը կոնվենցիան վավերացնելու է:

#սիրուն_չի_Գոհար_ջան

67684362_394356144767339_4387891645048160256_n

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը