Կադրերը, կադրերն են ամենախայտառակ կողմը. մեկը մյուսից անպատրաստ, մեկը մյուսից պատեհապաշտ, մեկը մյուսից անհաջող
Կադրերը, կադրերն են ամենախայտառակ կողմը: Փաստաբան, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան, քաղաքապետ Հայկ Մարության, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյան... Մեկը մյուսից անպատրաստ, մեկը մյուսից պատեհապաշտ, մեկը մյուսից անհաջող: Եվ ինչո՞ւ են Նիկոլի շուրջ միշտ տհասներն ու կարիերիստները հավաքվում, ի՞նչ է՝ այս երկրում նորմալ մարդ չկա՞: Նորմալ մարդ, իհարկե, կա, բայց Նիկոլի հետ չի աշխատի, Նիկոլի կողքը չի կանգնի: Վարչապետին հարց տվեցին վերջերս կադրային վատ, ես կասեի՝ սոսկալի քաղաքականության մասին, նա ասաց՝ դե բա՝ գիտեք՝ ինչ կա, նախկինները կոռումպացված էին: Ռուսի ասած՝ Мы про Ивана, он про болвана. Իսկ գիտե՞ք, ժողովո՛ւրդ ջան, թե ինչպես են Նիկոլին շողոքորթում նրա ենթակաները: Շատ հեշտ: Ով ամենաբարձր և էմոցիոնալ ելույթն է ունենում կոռուպցիայի մասին, նա էլ դառնում է նիկոլական պաշտոնյա: Սեփական աչքովս եմ տեսել շողոքորթելու, քծնվելու այդ միտումը, ինչը պարզապես զզվանք է առաջացնում: Նրանք կարող են իրենց աշխատողին այլոց մոտ պատին դեմ տալ, սպառնալ ԱԱԾ-ով, ասել՝ նայի՛ր, հա՛, մեկ գրիչ պակասեց՝ քեզ բռնելու ենք, և դա իրենց մոտ համարվում է «պետական աշխատանք», «երկրի կառավարում»: Հիմա էլ Զարեհ Սինանյանն է՝ որպես Փաշինյանին դուխ տված երկրի՝ ԱՄՆ-ի ագենտ, զբաղվում Սփյուռքի գործերով, ու որտեղ գնում՝ թմբկահարում է «նախկինների կոռումպացված լինելու մասին»: Պնակալեզների թագավորությունում, ինչպես տեսնում ենք, ծաղրածուների պակաս չի զգացվում: Բայց դե, ինչպես Հայկ Մարությանը ձախողվեց ու խայտառակվեց՝ դառնալով զիբիլապետ, այնպես էլ Զարեհն է ձախողվելու՝ դառնալով մասնատված Սփյուռքի խորհրդանիշ:
Կադրերը, կադրերն են ամենախայտառակ կողմը. մեկը մյուսից անպատրաստ, մեկը մյուսից պատեհապաշտ, մեկը մյուսից անհաջող
Կադրերը, կադրերն են ամենախայտառակ կողմը: Փաստաբան, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան, քաղաքապետ Հայկ Մարության, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյան... Մեկը մյուսից անպատրաստ, մեկը մյուսից պատեհապաշտ, մեկը մյուսից անհաջող:
Եվ ինչո՞ւ են Նիկոլի շուրջ միշտ տհասներն ու կարիերիստները հավաքվում, ի՞նչ է՝ այս երկրում նորմալ մարդ չկա՞: Նորմալ մարդ, իհարկե, կա, բայց Նիկոլի հետ չի աշխատի, Նիկոլի կողքը չի կանգնի:
Վարչապետին հարց տվեցին վերջերս կադրային վատ, ես կասեի՝ սոսկալի քաղաքականության մասին, նա ասաց՝ դե բա՝ գիտեք՝ ինչ կա, նախկինները կոռումպացված էին: Ռուսի ասած՝ Мы про Ивана, он про болвана.
Իսկ գիտե՞ք, ժողովո՛ւրդ ջան, թե ինչպես են Նիկոլին շողոքորթում նրա ենթակաները: Շատ հեշտ: Ով ամենաբարձր և էմոցիոնալ ելույթն է ունենում կոռուպցիայի մասին, նա էլ դառնում է նիկոլական պաշտոնյա: Սեփական աչքովս եմ տեսել շողոքորթելու, քծնվելու այդ միտումը, ինչը պարզապես զզվանք է առաջացնում: Նրանք կարող են իրենց աշխատողին այլոց մոտ պատին դեմ տալ, սպառնալ ԱԱԾ-ով, ասել՝ նայի՛ր, հա՛, մեկ գրիչ պակասեց՝ քեզ բռնելու ենք, և դա իրենց մոտ համարվում է «պետական աշխատանք», «երկրի կառավարում»:
Հիմա էլ Զարեհ Սինանյանն է՝ որպես Փաշինյանին դուխ տված երկրի՝ ԱՄՆ-ի ագենտ, զբաղվում Սփյուռքի գործերով, ու որտեղ գնում՝ թմբկահարում է «նախկինների կոռումպացված լինելու մասին»: Պնակալեզների թագավորությունում, ինչպես տեսնում ենք, ծաղրածուների պակաս չի զգացվում:
Բայց դե, ինչպես Հայկ Մարությանը ձախողվեց ու խայտառակվեց՝ դառնալով զիբիլապետ, այնպես էլ Զարեհն է ձախողվելու՝ դառնալով մասնատված Սփյուռքի խորհրդանիշ:
Ն.Գ.