Կարծիք

30.07.2019 13:00


Հանգստանալը` հանգստանում է, բայց գիշերը հանգիստ քնո՞ւմ է

Հանգստանալը` հանգստանում է, բայց գիշերը հանգիստ քնո՞ւմ է

Անտառները վառվում, մոխրանում են, Կապուտակ Սեւանը հոգեվարքի մեջ է, Փաշինյանը վայելում է ամառային արձակուրդը. Վիետնամում ու Սինգապուրում պետության հաշվին անցկացրած վեցօրյա հանգիստը քիչ էր...

Աղբը «հելել` մարդկանց ուտում է», իր նշանակած քաղաքապետը թախտին նստած` նայում է, թե հպարտ քաղաքացիների «բարեկեցության բարձրացումը» խորհրդանշող գարշահոտն ինչպես է առանց պատերազմ հայտարարելու գրավում մայրաքաղաքի փողոցները, մտնում տները, Փաշինյանի պետքը չի. «չուզողների» աչքից հեռու մի տեղ ուտում, խմում, քեֆ է անում...

«Թավիշների» սրտի դատախազությունն օրը ցերեկով պատժիչ գործողություններ է իրականացնում հանրապետության նախագահին ապօրինաբար փակի տակ պահելու քաղաքական պատվերը չդակած դատավորի նկատմամբ, փորփրում է «թավշյա» բեսպրեդելին «չէ» ասած ՍԴ նախագահի կենսագրությունը` վրան կեղտ բռնելու համար, «կիրթ» Ալիեւը կրակում է, մեր զինվորներն ընկնում են հակառակորդի գնդակից, Փաշինյանն իր համար հանգստանում է...

Հանգստանում է, բայց գիշերը հանգիստ քնո՞ւմ է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը