Կարծիք

30.07.2019 11:39


Չմոռանանք, որ Փաշինյանը հասարակությունից քվե է խնդրել երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար

Չմոռանանք, որ Փաշինյանը հասարակությունից քվե է խնդրել երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար

Այսօր նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մարզային ներդրումային ֆորումների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ստանալու համար:
Մասնավորապես, շուրջ 6 մարզում իրականացվել է այդ ֆորումները, և մեզ հետաքրքրում է՝
1. Ֆորումների ընթացքում պետբյուջեից ինչքա՞ն ֆինանսավորում է հատկացվել մարզային ֆորումները կազմակերպելու համար:
2. Արդյոք կա՞ հստակեցված պատկեր, թե ֆորումներից հետո ինչ ներդրումային ծրագրեր են իրագործվել, արդյոք գործադիրն ունի՞ պայմանավորվածություններ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ նոր ներդրումների մասով։
Եկեք չմոռանանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերյան ընտրություններին հասարակությունից քվե է խնդրել երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:
Կառավարության պատասխանից հետո առավել մանրամասն կանդրադառնամ այս հարցին:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը