Կարծիք

30.07.2019 10:26


Եթե Սևանի ափերին ստեղծվեին համապատասխան մակարդակի հանգստյան գոտիներ, հսկայական գումարներ չէին գնա Վրաստան

Եթե Սևանի ափերին ստեղծվեին համապատասխան մակարդակի հանգստյան գոտիներ, հսկայական գումարներ չէին գնա Վրաստան

Էդ որ Սևանում 100000 հանգստացող եք հաշվել, բա պետություն եք, իբր թե, մի բան արեք, մի ծրագիր, մի բիզնես պլան մշակեք, որ այդ հանգստացողների համար նորմալ պայմաններ ստեղծվեն Սևանի ափին, նորմալ հյուրանոցներ ու հանգստյան տներ կառուցվեն, մարդիկ էլ գնան քաղաքակիթ ձևով հանգստանան:
Ես 46 տարեկան եմ ու ինչ հիշում եմ՝ Սևանի ափին մի քանի կիսակառույց հյուրանոցային համալիրներ կան, որոնք, ըստ երևույթին, այդպես էլ չկառուցված փլվելու են: Եթե սա պետություն լիներ, այդպիսի բան երբեք տեղի չէր ունենա, և հիմա Սևանի ամբողջ ափամերձ տարածքը շրջապատված կլիներ գեղեցիկ հանգստյան գոտիներով ու բարձրակարգ հյուրանոցներով: Բայց, ավաղ, մենք պետություն չունենք:
Մեր երկրից ամեն տարի մոտավորապես կես միլիոն մարդ գնում է Վրաստանի ծովափնյա քաղաքներում հանգստանալու: Պատկերացնո՞ւմ եք, եթե Սևանի ափերին ստեղծվեին համապատասխան մակարդակի հանգստյան գոտիներ՝ իրենց հյուրանոցներով, և այդ մարդկանց գոնե կեսի կեսն էլ մնար այստեղ՝ Սևանի ափին իրենց հանգիստը անցկացնելու, ապա արդյունքում հսկայական գումարներ չէին գնա Վրաստան, այլ կմնային Հայաստանում: Բայց դե, ո՞նց կարելի է թույլ տալ նման բան. մեր երկրի ղեկավար կոչվածները հո հարի՞ֆ չեն, որ մի քիչ էլ երկրի զարգացման մասին մտածեն. նրանք ինչքան կարող են՝ պիտի քանդեն ու ավերեն, որպեսզի իրենց օտարերկրյա կուրատորները գոհ մնան իրենցից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը