Կարծիք

30.07.2019 10:27


ԲԴԽ այս որոշման արդյունքում յուրաքանչյուր դատավոր խիստ կաշկանդված է լինելու մերժել, չհամաձայնել դատախազության դիրքորոշման հետ

ԲԴԽ այս որոշման արդյունքում յուրաքանչյուր դատավոր խիստ կաշկանդված է լինելու մերժել, չհամաձայնել դատախազության դիրքորոշման հետ

Հարգելի՛ գործընկերներ, այսօր պարզեցինք, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ գործողությունները նախաձեռնվել էին հուլիսի 26-ին՝ խիստ գաղտնիության պայմաններում (շատ հետաքրքիր կլինի պարզել՝ ինչու): Պարզեցինք նաև, որ ԲԴԽ-ն որևէ խնդիր այս գործընթացում չէր նկատել, այլ ավելին՝ դրական էր արձագանքել դատախազության գործողություններին:

Նշված գործողությունները հստակ «սառեցնող էֆֆեկտ» են լինելու դատական համակարգի նկատմամբ: ԲԴԽ այս որոշման արդյունքում յուրաքանչյուր դատավոր խիստ կաշկանդված է լինելու մերժել, չհամաձայնել դատախազության դիրքորոշման հետ՝ դրանով իսկ խաթարելով ողջ դատական համակարգի անկախությունը և առհասարակ արդար դատաքննության իրավունքը:

Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով մասնակցել, օժանդակել և պաշտպանել առանց ԲԴԽ համաձայնության՝ փաստացի քրեական հետապնդման մեջ հայտնված դատավոր Գրիգորյանին: Միաժամանակ գտնում եմ, որ մեր մասնագիտական, իրավաբանական համայնքը իր գնահատականը շատ հստակ պետք է տա այս իրավիճակի վերաբերյալ, այսպիսի գործողություններից «դրական, օգտակար» արդյունք ոչ մի կողմ չի ստանալու, իսկ հնարավոր բացասականը...:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը