Կարծիք

30.07.2019 08:50


Պատանի նախարարի խտրական հայտարարությունները

Պատանի նախարարի խտրական հայտարարությունները

Մեր արդարադատության թավշյա նախարարը հայտարարում է, որ Ստամբուլյան կոնվեցիային քննադատողները քաղաքականապես մոտիվացված են ու մանիպուլյացիաներով են զբաղվում, և որ բոլոր քննադատողների մեջ միայն Հայ Առաքելական Եկեղեցին է, որ առողջ ուժ է:

Ուրեմն, այս պատանուն հուշեմ, որ ինքը հակաիրավական հայտարարություն է անում և խտրական մոտեցում դրսևորում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև զրպարտում է նրանց: Բացատրեմ, թե ինչու. նախ՝ ի՞նչ է նշանակում՝ քննադատողների մեջ միայն ՀԱԵ-ն է առողջ ուժ, եթե ես ինձ չեմ համարում ՀԱԵ-ի հետևորդ, ի՞նչ է՝ արդեն իսկ առողջ ուժ չե՞մ ու կառավարությանը քննադատելու իրավունք չունե՞մ. պարո՛ն պատանի, դու գոնե հասկանո՞ւմ ես՝ ինչ ես խոսում, դու գոնե գիտե՞ս, որ Հայաստանը հանրապետություն է, ու բոլոր ՀՀ քաղաքացիները իրավահավասար են՝ անկախ հանգամանքից՝ ՀԱԵ-ի հետևորդ են, թե ոչ:

Կամ դու ի՞նչ իրավունք ունես բոլոր քննադատողների հետևում ինչ–որ սև ուժեր տեսնել ու հայտարարել դրա մասին. ապացույցներ ունե՞ս, թե անկապ խոսում ես, եթե ապացույցներ չունես, պարո՛ն պատանի նախարար, ուրեմն սովորական զրպարտիչ ես:

Ի դեպ, պատանի բառը շեշտում եմ ոչ թե քեզ վիրավորելու համար, այլ քեզ հիշեցնելու, որ աշխատանքային իրավունք հասկացողություն գոյություն ունի, որը նախատեսում է բարձր և պատասխանատու պաշտոն ստանձնելուց առաջ երկար տարիների աշխատանքային փորձի առկայություն, այսինքն՝ բուրգի վերևում հայտնվելու իրավունքը աշխատանքային երկար ու ձիգ տարիներով են վաստակում, իսկ երբ համարյա աշխատանքային փորձ չունեցող ինչոր պատանի ուղղակի նշանակվում է նախարար, դա արդեն իսկ այդ ոլորտի մյուս աշխատողների աշխատանքային իրավունքի ոտնահարում է նշանակում, քանի որ նրանցից շատերը տասնամյակներ աշխատել են ոլորտում ու իրենց շատ լավ են դրսևորել, հետևաբար նրանցից մեկը պիտի նշանակվեր այդ բարձր պաշտոնում, այլ ոչ թե, ելնելով ինչ-ինչ քաղաքական նկատառումներից, ինչ–որ պատանի:

Ու հանկարծ չասեք, թե արդարադատության նախարարի պաշտոնը քաղաքական է. չկա նման բան. այդ պաշտոնը պիտի զբաղեցնի բացառապես պրոֆեսիանալ մարդը, այլ ոչ թե պատանին, որը պարզվում է՝ փորձ չունենալուց զատ՝ նաև ծպտյալ քսենոֆոբ է:

Վերջում նորից հիշեցնեմ մեր ժողովրդին, որ Ստամբուլյան կոնվենցիան հակաիրավական ու խտրական փաստաթուղթ է. այն ուղղված է ոչ թե ընտանիքներում բռնությունների դեմ պայքարելու համար, այլ ընդհակառակը՝ ընտանիքի ինստիտուտի դեմ: Եթե այս իշխանություններն իսկապես ուզում են պայքարել ընտանիքներում բռնությունների դեմ, ապա մեր այսօրվա օրենսդրությունը լրիվությամբ տալիս է այդ գործիքակազմը, այնպես որ, հերիք է՝ մարդկանց ապուշի տեղ դնեն. ուղղակի զավեշտ է, որ դեռ երեկվա երեխաները մտածում են, թե իրենց կարճ ուղեղներով կարող են մեզ այդպես հիմարեցնել:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը