Կարծիք

29.07.2019 20:29


«Սթափվի՛ր, դու ՀՀ վարչապետն ես»․ երկրի ղեկավարը գոնե պիտի շաղկապված միտք արտահայտի

«Սթափվի՛ր, դու ՀՀ վարչապետն ես»․ երկրի ղեկավարը գոնե պիտի շաղկապված միտք արտահայտի

Ես հասկանում եմ խոսքի ազատության իրավունքի իրացումը, բայց չէ՞ որ երկրի ղեկավարը գոնե պիտի շաղկապված միտք արտահայտի։ Փառք ու պատվի հայ զինվորին, Աստծու օրհնությունն էլ անպակաս, դա ամեն հայի ամենօրյա սրտի ցանկությունն է ու բոլոր առիթների պարտադիր կենացներից է։

Բայց ի՞նչ կապ ունի դա Սևանի այցելուների հետ։ Ու եթե երկրի ղեկավարը կարող է գրել այդքան ցաք ու ցրիվ, հապա ինչո՞ւ մի երկու անեծք էլ գրված չէ կարկտաբեր ամպերի հասցեին, մի երկու անեծք մեր թշնամիներին, մի երկու մաղթանք օրվա հոբելյարներին, մի երկու կանխատեսում այլմոլորակայիններից ու լուսնի խավարման հետ դրանց կապից։

Հ.Գ. Առանձնապես չեմ համակրել Գասպարյան Վովային, բայց այստեղ նա տեղին կասեր. «Սթափվի՛ր, դու ՀՀ վարչապետն ես»:

77

Տիգրան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը