Կարծիք

29.07.2019 14:48


ԲԴԽ-ն հանձնեց «քննությունը», բայց ժամանակի, պատմության քննությունը դեռ առջևում է...

ԲԴԽ-ն հանձնեց «քննությունը», բայց ժամանակի, պատմության քննությունը դեռ առջևում է...

ԲԴԽ-ն հանձնեց «քննությունը»

Եվ այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը սուսուփուս` գլուխը կախ, անցավ «խուժանապետության» թրի տակով. հաղթահարեց թավշյա գեներալներից անկախ հանգամանքների բերումով դե յուրե առժամանակ սառեցված, դե ֆակտո (տակից) իրականացվող սողացող վեթինգի (զտման) «գործընթացը»` դոբրո տալով Արցախի նախագահների երաշխավորագրի հիման վրա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ հայտարարված քաղաքական հաշվեհարդարին։ Նույնիսկ ձեւի համար չվնգստաց։

Ի պաշտոնե անկախ այս կառույցն այդպիսով դարձավ պաշտոնապես վարչապետի գրպանում` նրա անմիջական ենթակայության տակ չգտնվող հերթական սահմանադրական մարմինը (Ազգային ժողովից եւ Նիկոլի սրտի դատախազությունից հետո), որ հավատարմության երդում տվեց «նոր» Հայաստանի «զոն նայողին»` իր լուր աշխարհի հայտարարեց, որ տեր է ի վերուստ իջեցված որոշումներին։

Բայց ժամանակի, պատմության քննությունը դեռ առջեւում է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը